ԵՊԲՀ-ն ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար
Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել Ղազախստանից կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ: ԵՊԲՀ-ն դեպի միջազգայնացում գաղափարն՝ իր բազմաթիվ միջպետական համագործակցության ծրագրերի արդյունքում դարձնում է առարկայական»,- գրել է Մուրադյանը: