Երևան, 18.Օգոստոսի.2019, 00:00
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ Այսօր Խաղողօրհնեքի՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է Հրդեհ Պուշկինո գյուղում. կա զոհ Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից (լուսանկարներ) Shamshyan.com ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը. ՄԻՊ-ի Մոսկվա կատարած այցի արդյունքները Նոր Նորքի 8-րդ զանգվածում քաղաքացին վիճաբանությունը դադարեցնելու նպատակով պատուհանից օդ է կրակել Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է որոշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանը Ռուսաստանին միացնող միջպետական ավտոճանապարհին «Հայանտառ»-ի պաշտոնատար անձանց կողմից պետությանը 131 մլն դրամի վնաս է պատճառվել Խուզարկություններ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում. հայտնաբերվել են խաղաթղթեր, հեռախոսներ, wi-fi սարք

Մարդը չի անցել մրցութային հանձնաժողովով ու իրեն կանչել և առաջարկել են 1.25 դրույքով ծանրաբեռնվածություն, որովհետև հովանավորյալ ունի նույն բուհում. ՀՊՏՀ դասախոս. Tert.am

Մեզ ներկայացվում է, որ նոր Հայաստան է, սուբյեկտիվիզմ չկա, ամեն ինչ հարթ է, թավշյա, բայց իրականում տեսնում ենք նույն խնամի-ծանոթ-բարեկամ կապերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արևիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով բուհում տիրող իրավիճակին: «Դասախոսներ ունենք, որ մենագրություններ, գիտական աշխատություններ ունեն, դասագրքերի հեղինակներ են, այսօր դուրս են մնացել: Նրանք նաև վատ էին զգում այն խնդրից, որ իրենց դասագրքերով դասավանդելու են ինչ-որ նորեկներ, որոնք եկել են տարբեր խնամի ծանոթ բարեկամ սուբյեկտիվ կապերով:

Մենք դեպք ենք ունեցել, որ մարդը չի անցել մրցութային հանձնաժողովով ու իրեն կանչել են և առաջարկել են 1.25 դրույքով ծանրաբեռնվածություն, որովհետև հովանավորյալ ունի նույն բուհում՚,- նշեց Արևիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ երբ ներկայիս ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ստանձնեց կառավարումը, բուհում տիրեց թշնամանքի մթնոլորտ և քաոս: Անդրադառնալով ՀՊՏՀ-ում դասախոսների համար նախատեսված մրցույթին, Արևիկ Հովհաննիսյանը նշեց, որ այդտեղ հաշվի չեն առնվում գիտական հոդվածները, անցած ճանապարհը և առավելություն է տրվում օտար լեզվի իմացության. ՙՄենք ունենք մաթեմատիկայի ամբիոնում դասավանդող դասախոսներ, որոնք բազմամյա փորձ ունեն և ընտիր մասնագետներ են: Այսօր այդ մարդկանց ասում են, որ դուք դուրս եք մնացել, ինչու, որովհետև մարդը չգիտի անգլերեն: Ճշգրիտ գիտության մեջ ինչու է մարդուն պետք անգլերենը, եթե նա դա դասավանդում է հայկական բուհում»,- ասաց նա:

- Տիկին Հովհաննիսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր անդրադառնալով ՀՊՏՀ-ում դասախոսների համար նախատեսված մրցույթին, ընդդիմադիր դասախոսների կողմից այս կարգի հետ կապված խնդիրներին, ըստ որի՝ մրցութային կարգը եղել է ոչ կոմպետենտ, առավելություն է տրվել լեզուներին, նշեց, որ միտումնավոր է դասախոսների կողմից բարձրաձայնվում այդ կետերը, որպեսզի ուշադրությունը շեղվի և հանրային դժգոհություն առաջանա: Նրա խոսքով՝ ընդամենը մեկ հարցն է վերաբերում լեզվին, իսկ մնացածը մաթեմատիկայի բազային գիտելիքներ էին: Ինչպես եք վերաբերում այս տեսակետին, և ընդհանուր առմամբ այդ մրցութային կարգի 13 կետերին:

- Ինչ վերաբերում է օտար լեզվի իմացությանը, նա այդտեղ սուտ ինֆորմացիա է տարածում: Այնտեղ մենք երկու կետ ունենք, որով նախատեսվում է մեկ միավոր անգլերենի իմացության համար, մեկ միավոր անգլերենով դասավանդման համար: Սա նախ անտրամաբանական է, եթե անգլերենով մարդը դասավանդում է, բնականաբար լեզվի իմացությունն արդեն կա: Այդ կարգը, որը նա ներկայացրեց, մենք բառի բուն իմաստով չենք տեսել: Եղել են ամբիոններ, որտեղ այդ քննարկումը եղել է, մեր՝ Կառավարման ամբիոնում դա բառացիորեն չի եղել: Եվ մենք իրականում տեղյակ չենք եղել՝ ինչի մասին է խոսքը: Սովորաբար, երբ նորմալ կազմակերպություններում ատեստավորում է լինում, այդ ատեստավորման համար տարական հարցաշար գոյություն ունի և ատեստավորվողը նախապես է պատրաստվում այդ ատեստացիային: Այսօրվա դրությամբ լավագույն կազմակերպությունը՝ Կենտրոնական բանկը, ունի հարցաշար և մարդիկ պատրաստվում են հարցաշարերով, ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում: Նա նախ ժամանկահատված չի տվել մեզ ընդհանրապես: Ապրիլի 30-ին գաղտնի քվեարկությամբ ընդունվել է այդ կարգը մեր գիտխորհրդում: Ես խիստ քննադատում եմ նաև գիտխորհդրի որոշումը, որովհետև մեկն է դեմ քվեարկել՝ Լյուբա Մեհրաբյանը: Ներքին ինֆորմացիայով երբ որ այդ փաստաթուղթը մեր ձեռքին եղավ, մենք դա բարձրաձայնեցինք ամբիոնի նիստին, ես ինքս վեր եմ կացել և ասել եմ՝ ի՞նչ բան է անգլերենով դասավանդումը կամ անգլերենի իմացությունը: Մենք հայկական բուհ ենք, մեր պետական լեզուն հայերենն է, մենք դասավանդում ենք հայերենով: Եթե շատ լավ անգլերեն իմանաի, այստեղ չէի մնա, կգնաի Ամերիկյան համալսարան, և այդպես շատ շատերը: Ես ավարտել եմ ֆրանսիական թեքումով դպրոցը և շատ լավ տիրապետում եմ ֆրանսերենի, ո՞վ է ասել, որ ինձ համար պարտադիր է անգլերենի իմացությունը, եթե ես իմ ծրագրերը, իմ առարկայական ամբողջ դասընթացը, գործիքակազմը վերցնում եմ ֆրանկոֆոն երկրների առաջատար բուհերից: Ես կարդում եմ ֆրանսերենով և ռուսերենով, անգլերենն ինձ համար երբեք անջրպետ չի եղել: Մաթեմատիկական տարրական գիտելիքների մասով էլ կարող եմ ասել, որ դրանք այնքան ցաքուցրիվ են, մինչև 500 բանաձև կարելի է դուրս վերել: Այստեղ սուբյեկտիվ մոտեցումներ կան: Excel, word, power point ծրագրերի տիրապետման մասին կետ կա, բայց ես վաղուց եմ այդ ծրագրերով դասավանդում: Ուսանողներին ցանկացած դասընթաց ներկայացնում ենք պրոյեկտորով, սլայդներով: Ու ասել, որ բուհն այդքան ապահովված է այդ համակարգչային տեխնիկայով, համապատասխան հագեցված լսարաններով, չկա այդպիսի բան: Մենք դասացուցակը որ կազմում ենք, մոտենում ենք դեկաններին, փոխդեկաններին, խնդրում ենք հերթագրել մեզ այդ լսարանների համար: Ինձ նման շատերն են այսպիսի իրավիճակում: Ովքեր այսօր կոմպետենտ են, իրենք են բողոքում, ովքեր ոչ կոմպետենտ են, կանգնած են իր կողքին և նա բարձրաձայնում է որակ հասկացության մասին:

- Ռեկտորի պաշտոնակատարը նաև այսօր այսպիսի քննադատություն հնչեցրեց, որ մարդիկ, որոնք այսօր մեղադրում են իրեն գրագողության մեջ, իրականում գրել են ատենախոսություններ, հոդվածներ, որոնք զրոյական արժեք ունեն տնտեսագիտության համար՝ թե համաշխարհային, թե հայաստանյան տնտեսության համար: Ռուբեն Հայրապետյանը նաև նշեց, որ իր մոտ ոչ թե գրագողություն է, այլ տեսական հատվածում պարզապես խնդիրներ կան հղումների հետ կապված:

- Դա նորից շատ սուբյեկտիվ մոտեցում է, որովհետև այդպիսի մի հարցադրում եղել է իմ գործընկերուհիներից մեկի մոտ: Նա երբ որ մտավ մրցույթի, ասաց՝ ինչու գիտական հոդվածները չեք հաշվում, դա իրոք աբսուրդի հասնող բան է: Եթե մարդու գիտական հոդվածները, անցած ճանապարհը հաշվի չես առնում, դա զրոյացնում ես և վերցնում ես օտար լեզվի իմացությունը, դա աբսուրդի հասնող տրամաբանություն է: Իմ գործընկերուհուն պատասխանեց՝ ես վստահ չեմ, ձեր գիտական հոդվածները դուք եք գրել, թե ոչ: Աղջիկը հակադարձեց՝ միգուցե դուք ձեր աշխատանքով եք չափում բոլորին: Այսինքն, այստեղ այնքան սուբյեկտիվ մոտեցում է, որ չի կարելի դա միանշանակ բարձրաձայնել: Չի կարելի բոլորին դնել մի հարթության վրա, ես դա համարում եմ անբարոյական քայլ:

- Ի՞նչ կարող եք ասել Ռուբեն Հայրապետյանի այն քննադատության հետ կապված, որ համալսարանում շատ դասախոսներ պարզապես զբաղված են ուսանողներին թելադրություն տալով և հենց դա է պատճառը, որ աշխատաշուկան խնդրի է բախվում, որովհետև ավարտած ուսանողները տարրական տնտեսագիտական գիտելիքների չեն տիրապետում: Կա՞ն բուհում նման դասախոսներ և ինչո՞ւ է տարածվում այդ քննադատությունը հիմնականում իր ընդդիմախոսների վրա:

- Դա շատ զավեշտալի է, որովհետև այդ քննադատությունն ամենահեշտն է, որ նա կարող է անել իրեն քննադատողների հասցեին: Եթե դուք իրեն քննադատողների մեջ փնտրեք և որևիցե մեկին գտնեք, որ ինքը թելադրում է 80 րոպե դասաժամի ընթացքում, չեք կարողանա: Բառի բուն իմաստով այս բանակում հայտնված են բավականաչափ կոմպետենտ մարդիկ, որոնք իրեն ձեռնտու չեն, նա վանում է այս կարգի մարդկանց: Իրեն հարմար են շատ ավելի հարմարվող, քծնողներ, որ ցանկացած անարդար գործելակերպի պարագայում ասեն՝ այո, դուք ճիշտ եք, պարոն Հայրապետյան: Նա չի սիրում ընդհանրապես առողջ քննադատություն, նա չի սրում մարդկանց հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Միանձնյա կառավարում չի կարող աշխատել: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կառուցողական կոնֆլիկտ տանում է զարգացման, բայց մարդը չի գնում կառուցողական կոնֆլիկտի: Նա չի կարողանում կոնֆլիկտներ կառավարել այն դեպքում, երբ որ ինքը մենեջմենտի մասնագետ է: Բացի այդ, նա գրել է դոկտորական ատենախոսություն մասնակցային կառավարման, ժողովրդավարական կառավարման մասին, սա է ինքը քննարկել աշխատանքում, բայց նա պրակտիկորեն չի կարող դա իրականացնել: Հավատացած եղեք, որ մենք չենք թելադրում մեր ուսանողներին: Ուսանողները որ տեսնում են՝ ովքեր են բողոքողները, իրենք առանձին-առանձին մեզ անձնական նամակներ են ուղարկում, ասում են՝ մենք ձեր կողքին ենք կանգնած:

- Տիկին Հովհաննիսյան, Դուք արդեն մասնակցել եք դասախոսների համար նախատեսված մրցույթին, եթե այո, ապա անցե՞լ եք, թե՞ ոչ:

- Ես քննությանը մասնակցել եմ, մեր հաշվարկներով մենք անցել էինք, որովհետև բոլոր բազային տարրական կոմպոնենտները մենք ունեինք: Բայց նորից եմ կրկնում, կարգն այնքան սուբյեկտիվ է, որ կախված է այդ հանձնաժողովի անդամներից, նրանց՝ ռեկտորի կողմից տրված ցուցումներից: Այդ հանձնաժողովում մարդիկ չկան, որոնց թեկնածությունը ռեկտորի մոտ չի քննարկվել, ինքն է որոշում կազմը, իրենք գործիք ենք: Բողոքող դասախոսներով մենք մեր հաշվարկներով գիտեինք, որ բոլորս էլ անցել ենք, բայց մեզ հասավ որոշակի տեղեկատվություն՝ ներքին տեղեկատվություն, որ մենք դուրս ենք մնացել մրցույթից: Դրա հիման վրա փորձում ենք բարձրաձայնել այդ խնդիրը, ու հասկանալ, եթե դուրս ենք մնացել, ինչումն է խնդիրը, որն է տրամաբանությունը և որ ցուցանիշներով մենք չենք հաղթահարել շեմը: Մարդիկ կան, որոնք մենագրություններ ունեն, բավականաչափ շատ գիտական աշխատություններ ունեն, դասագրքերի հեղինակներ են, այսօր դուրս են մնացել: Մենք ունենք մաթեմատիկայի ամբիոնում դասավանդող դասախոսներ, որոնք բազմամյա փորձ ունեն և ընտիր մասնագետներ են: Այսօր այդ մարդկանց ասում են, որ դուք դուրս եք մնացել, ինչու, որովհետև մարդը չգիտի անգլերեն: Ճշգրիտ գիտության մեջ ինչու է մարդուն պետք անգլերենը, եթե նա դա դասավանդում է հայկական բուհում: Մարդիկ նաև վատ են զգում այն խնդրից, որ իրենց դասագրքերով դասավանդելու են ինչ-որ նորեկներ, որոնք եկել են տարբեր խնամի ծանոթ բարեկամ սուբյեկտիվ կապերով: Մեզ ներկայացվում է, որ նոր Հայաստան է, սուբյեկտիվիզմ չկա, ամեն ինչ հարթ է, թավշյա, բայց իրականում տեսնում ենք նույն խնամի ծանոթ բարեկամ կապերը: Մենք դեպք ենք ունեցել, որ մարդը չի անցել մրցութային հանձնաժողովով ու իրեն կանչել են և առաջարկել են 1.25 դրույքով ծանրաբեռնվածություն, որովհետև հովանավորյալ ունի նույն բուհում:

- Ձեր հետագա գործողությունները որո՞նք են լինելու:

- Մենք ահազանգում են, աղաղակում են այս խնդիրների մասին, բայց բոլոր պատկան մարմինների կողմից անտեսվում է այս ամենը: Վարչապետին դիմել ենք բաց նամակով, Արայիկ Հարությունյանին գնացել ենք բողոքի, դիմել ենք ՄԻՊ-ին, մտել ենք դատական ատյան, այլևս չգիտենք ում կարելի է բողոքել այս խնդիրների առումով: Բայց մենք մինչև վերջ գնալու ենք բոլոր ատյաններով, սա սկզբունքի խնդիր է: Այնպես չէ, որ մենք վախենում ենք աշխատանք կորցնելուց և այլ տեղում աշխատանք չգտնելուց, մենք բոլորս այդ բուհն ենք ավարտել, ունենք այդ բուհի նկատմամբ պարտավորություն, կապվածություն: Երբ որ Ռուբեն Հայրապետյանն սկսեց բուհը կառավարել, այդ բուհում տիրեց թշնամանքի մթնոլորտ, այն դեպքում, երբ այդ բուհը մի ընտանիք էր: Հիմա բուհում քաոս է, մարդիկ վախենում են միմյանց հետ խոսել:

Մոսկվան կձեռնարկի համաչափ քայլեր ՓՄՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ. Շոյգու Մայրավանք վանական համալիր տանող ճանապարհին «ՎԱԶ-2106»-ն ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ Հրդեհ Բուրաստան գյուղում. կա տուժած ՃՏՊ Քարաշամբ գյուղի սկզբնամասում. կան տուժածներ Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24–ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. Shamshyan.com Եղվարդում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին. Shamshyan.com Այսօր Խաղողօրհնեքի՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է ՃՏՊ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին. կան տուժածներ Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հրդեհ Պուշկինո գյուղում. կա զոհ Ֆրանսիայում 13 մարդ է տուժել լողափում հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն Հրդեհ Շամիրամ գյուղում Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ, որի վավերացումը թույլ չենք տալու. Նարեկ Սամսոնյան Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Հեղափոխությունը հանրության դժգոհ շերտերի մոտ միֆերի օգնությամբ հրաշքի սպասումներ արթնացնելու միջոց է. Գարեգին Պետրոսյան Իշխանավորներ, դուք քվե եք ստացել ոչ թե հիբրիդային պատերազմներ վարելու և նախաձեռնելու, այլ երկիրը զարգացնելու համար. Արա Վարդանյան Ավտովթար Երևանում. 60-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. նրան տեղափոխել են հիվանդանոց, ով այնտեղից հեռացել է. Shamshyan.com Էժան ամբոխահաճությունը հենց այն հիմնաքարն էր, որ սկիզբ դրեց կառավարման ճգնաժամին. Արթուր Թովմասյան Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից (լուսանկարներ) Shamshyan.com Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կլինի. սպասվում է առանց տեղումների եղանակ Խոշոր հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում. կա 8 զոհ, 10 վիրավոր (լուսանկարներ) ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը. ՄԻՊ-ի Մոսկվա կատարած այցի արդյունքները Ինչպես Բրյուս Լին. հայ մարզիկը Կրեմլի պատերի մոտ ռեկորդ է սահմանել՝ երկու մատների վրա հրում վարժություն կատարելով (տեսանյութ) Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց. ԱՀ ՊԲ Կոտայքի մարզում Suzuki-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան վիրավորներ. Shamshyan.com Արցախում մեքենան գլորվել է ձորը. 1 մարդ տեղում մահացել է, 4 վիրավորները` տեղափոխվել հիվանդանոց Նոր Նորքի 8-րդ զանգվածում քաղաքացին վիճաբանությունը դադարեցնելու նպատակով պատուհանից օդ է կրակել Արմավիրի մարզում 41-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին (լուսանկարներ). Shamshyan.com Աննա Սեմենովիչն անսպասելի ու շոկային հայտարարություն է արել (լուսանկարներ) Գյումրի-Մայիսյան ճանապարհին գտնվող մատուռն ամբողջությամբ այրվել է Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն Քաղաքացին ինքնավնասվել է՝ կտրելով երակները Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան դրությամբ 15 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու քաղաքացի՝ 28 և 29-ամյա, տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com «Բարսելոնա»-ն պարտություն կրեց Լա լիգայի առաջին տուրում Սոչին կարող է ջրի տակ անցնել․ իշխանությունը բնակիչներին պատրաստում է հնարավոր տարհանման Վիճակագրական մանիպուլյացիան դառնում է խաղի կանոն. նույն թիվը ցանկալի «ռակուրսով» ես ներկայացնում, և վե՛րջ, դրախտն ապահովված է. Անդրանիկ Թևանյան Սիսիանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. վարորդը հոսպիտալացվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Այրվել է 35 հակ անասնակեր «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը «Հրապարակ». 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա Լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում «Հրապարակ». Հայ առաքելական եկե­ղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Իշխանություննե­րին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հոգևորականների հայտարարությունը «Հրապարակ». Արագածոտնի մարզպետն ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները միասին Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Սյունիքի մարզում 19-ամյա աղջկա առևանգումն ավարտվել է ողբերգական ավտովթարով. Shamshyan.com Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը Ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել Սարի թաղում (տեսանյութ) Տնտեսագիտական համալսարանը ռեկտոր չունի. փաստաբանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի լողավազանում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com Արցախում մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը․ Ստեփանակերտի քաղաքապետի 5 թեկնածու է առաջադրվել Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է որոշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանը Ռուսաստանին միացնող միջպետական ավտոճանապարհին Դաժան սպանության «պատվիրատուն» համաներմամբ է ազատ արձակվել. մանրամասներ՝ աղմկոտ սպանության գործից Գողացել էր կազմակերպության նախագահի հեռախոսը Էմիլի Ռատակովսկին թոփլես լուսանկարվել է գովազդի համար Առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվեց Բագրատաշենում Ինքնասպանության փորձ Երևանում Երևանում մի քանի ժամվա ընթացքում թալանել են մի քանի Porsche Cayenne-ներ «Հայանտառ»-ի պաշտոնատար անձանց կողմից պետությանը 131 մլն դրամի վնաս է պատճառվել Հրդեհ Քանաքեռավան գյուղի տներից մեկում Իտալիայի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՊԵԿ պաշտոնյային կաշառելու փորձի համար. գործը դատարանում է Խուզարկություններ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում. հայտնաբերվել են խաղաթղթեր, հեռախոսներ, wi-fi սարք Հրդեհ Այնթապ գյուղում ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կարող է ստորագրվել Երևանում Սյունիքում Toyota Camry-ով վթարի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայողը. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Բողոքի ակցիա Ջերմուկում՝ Ամուլսարի շահագործման դեմ. ուղիղ Դավիթ Սանասարյանի գործով ցնցող բացահայտումներ են սպասվում. Analitik.am ՀՀ ԿԲ-ն հայտարարում է աուդիտորական ընկերություն ընտրելու հրապարակային մրցույթ 2019թ. հունիսի 28-ի դրությամբ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, հետևաբար իրավունքի ուժով վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված. փաստաբան Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել ՍԴ դատավորներին ամերիկյան «գրին քարտ» են առաջարկում. Կարինե Մամիկոնյան Հանրայինից բացի մյուս հեռուստաընկերությունները կարող են եթերից դուրս մնալ․ նոր նախագիծ է շրջանառվում. Politik.am Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու սպանության գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին Շղթայական վթար Ավանում. 1 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չկան, բացասականները տարաբնույթ են. Մեդիա պաշտպան