Երևան, 19.Հունվարի.2020, 00:00
Դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՀՀ-ի և Արցախի պատգամավորները հայտարարություն ընդունեցին Բաքվում հայերի ջարդերի դատապարտման մասին Մամուլի շենքում բռնկված հրդեհն արդեն մեկուսացված է. ԱԻՆ մայոր Մամուլի շենքում հրդեհ է բռնկվել Ադրբեջանը շարունակում է անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը. Արցախի ԱԺ նախագահ Իրար հաջորդող 2 երկրաշարժ Շիրակի մարզում Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով Պաշտոնատար անձը շորթմամբ առանձնապես խոշոր չափի կաշառք է ստացել. ԱԱԾ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը

2050-ին 5 մլն բնակչություն ունենալու համար Հայաստանում ամեն տարի պետք է կառուցվի Վանաձորի չափ մի քաղաք, տարեկան 10-12 մլրդ դոլարի ծախս արվի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեբսյուքյան էջում գրել է․

«2017 թ․ սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր նպատակն է 2040 թվականին Հայաստանում ունենալ 4 մլն բնակիչ։ Սա շատ անսովոր հայտարարություն էր, քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստանը պաշտոնապես ընդունել էր 3,106 հազար բնակչով, իսկ այդ պահին արդեն նրանց թիվը նվազել էր մինչև 2,973 հազար, այսինքն ավելի քան 130 հազար բնակչով, իսկ արտագաղթը իր իշխանության տարիներին կազմել էր մոտ 245 հազար բնակիչ։ Թե ինչպես էր Սերժ Սարգսյանը հաջորդ 22 տարիների ընթացքում շրջելու այդ ընթացքը, և երկրի բնակչությունը ավելացնելու ավելի քան 1 միլիոն մարդով, ոչ ոք պատկերացում չուներ, բայց կարևոր էր մեծ թիվ հայտարարել, ու այն անվանել «ազգային տեսլական»։

 

Իր նախորդին այս շաբաթ որոշեց գերազանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց իր էլ ավելի հավակնոտ «տեսլականի» մասին՝ 2050 թվականին Հայաստանում ունենալ 5 միլիոն բնակիչ։ Հրաշալի թիվ է, և թերևս ամեն հայ մարդ կուզենար Հայրենիքում այդպիսի հայահավաք իրականացնել, բայց փորձենք պատկերացնել, արդյոք այն հնարավորություն ունի իրականություն դառնալու։

Հայաստանի բնակչությունը վերջին հինգ տարիների ընթացքում, տարեկան պաշտոնապես նվազում է մոտ 8-10 հազար մարդով, և այս պահի դրությամբ պաշտոնապես կազմում է մոտ 2,961 հազար մարդ։ Բնակչության նվազման այս տեմպը պահպանվել է նաև վերջին մեկ տարում, երբ իշխանության էր գտնվում Նիկոլ Փաշինյանը։ Եթե այս տենպը պահպանվի առաջիկա տարիներին, ապա Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի լավագույն դեպքում 2,7 միլիոն մարդ, իսկ իրականում էլ ավելի քիչ, քանի որ բնական աճը տարեց տարի նվազում է, և մասնագետների կանխատեսումներով, հաջորդ տասնամյակի կեսից սկսած բացասական է դառնալու։ Դա նշանակում է, որ 5 միլիոնի «տեսլականի» իրականացման համար անհրաժեշտ է լինելու Հայաստան ապահովել մոտավորապես 2,3-2,4 միլիոն, և կամ տարեկան միջինը 80 հազար բնակչի ներգաղթ։ Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ (չհաշված ցեղասպանության տարիները) դա ընդամենը մեկ անգամ է եղել, երբ 1949 թ․ Ստալինյան ռեժիմը մոտ 100 հազար հայեր Արևելյան Եվրոպայի երկրներից վերաբնակեցրեց Խորհրդային Հայաստան, սակայն այն ավարտվեց աղետով՝ այդ մարդանց մեծ մասը հայտնվեցին գետտոներում, ոմանք էլ Սիբիրում, մեծ մասը չինտեգրվեցին Հայաստանի հետ, և արդյունքում լքեցին երկիրը հետագա տարիներին։

Որպեսզի այդ նույնը կրկնել 30 տարի անդադար, ավելի քան գերմարդկային ջանքեր են պետք։ Օրինակ, ամեն տարի Հայաստանում պետք է կառուցվի Վանաձորի չափ մի քաղաք (ընդ որում ավելի բարեկարգ), և այնտեղ ներգաղթող բնակչությունը ապահովվի որակյալ աշխատանքով։ Սա մոտավորապես 10-12 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախս է պահանջելու ամեն տարի, այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն հիմա 3 միլիարդ դոլար է, ու չի բավականացնում բազմաթիվ օրհասական կարիքների համար։ Կարելի է պնդել, որ ծախսերի մի մասը կհոգան իրենք ներգաղթողները, մի մասն էլ՝ ներդրողները, սակայն նույնիսկ այս դեպքում պետությունը պետք է վիթխարի ծախսեր իրականացնի, որպեսզի ստեղծի նախնական պայմանները և նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ ներդրողներն էլ պետք է ստեղծեն բազմաթիվ նոր բիզնեսներ, որպեսզի մարդկանց որակյալ աշխատանքով ապահովեն։ Թեև այս ամենը տեսականորեն անհնար չէ, իրականությունը այն է, որ երեսուն տարի անընդմեջ ոչ մի երկիր ներգաղթի այդպիսի տեմպեր չի կարողացել ապահովել, և հիմք չկա պնդելու, որ հենց մենք ենք գտել այն կախարդական փայտիկը, որ թույլ կտա դա անել։

Իրականությունը նաև այն է, որ ունենալ տարեկան կայուն 10-15 հազար մարդու զուտ ներգաղթ, ներկայիս 20 հազարի արտագաղթի փոխարեն, արդեն հսկայական հաջողություն կլինի մեր երկրի համար։ Այն յուրաքանչյուրիցս մեծ աշխատանք է պահանջելու, քանի որ այսօր երկրում բնակչության մոտ 30%-ը դեռ ապրում է աղքատության մեջ և շարունակում է արտագաղթել, պաշտոնական գործազրկության մակարդակը դեռ 20%-ից ավելի է, և աշխատողներից շատերն էլ չունեն որակյալ աշխատանք, և այդ պայմաններում խոսել 5 միլիոն բարեկեցիկ բնակչի մասին՝ նշանակում է մարդկանց կերակրել պատրանքներով, և շեղել իրականությունից։

Դրա փոխարեն, մեզ պետք է Կառավարություն, որն առավոտից երեկո թեևերը քշտած գործ է անելու, լուծելու է հերթով երկրի առաջ կանգնած խնդիրները, արագացված զարգացնելու է տնտեսությունը, դրանով հայ մարդկանց մոտ ապագայի նկատմամբ վստահություն է ստեղծելու՝ և այդ դեպքում, գուցե մի հրաշալի օր, մենք իսկապես կտեսնեք, որ արտագաղթին փոխարինում է ներգաղթը, երիտասարդները վստահությամբ ընտանիքներ են կազմում, ընտանիքները սկսում են ավելի շատ երեխա ունենալ, երկրի բնակչությունն էլ վերջապես սկսում է աճել։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, հավատով, որ արդեն մոտ ապագայում մենք այս ամենը կտեսնենք»։

«Շատ ցավալի դեպք է». Դավիթ Շահնազարյան Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․ Արթուր Վանեցյան Փաշինյանենք շարունակում են մսխել բյուջեն՝ աճող գործազրկության ֆոնին Հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով «Մեհրաբադ»-ը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Հասաստանում իշխանությունը արհամարած ունենալով բնակչության սոցիալական վիճակը գաղտնի 100 տոկոսով բարձրացնում է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը. Գագիկ Համբարյան Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականը Նիկոլը շարունակում է ստել ու պառակտել ժողովրդին Իրանը զգուշացրել է «եվրաեռյակին» ՀՀԳԾ-ը չպահպանելու դեպքում դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ. Shamshyan.com Ընկերներ, բա՞ն է փոխվել. Էլ նախկին ազնիվ մղումները չկա՞ն․ Թեհիմա Վարդանյան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Ինչ գին կվճարեն սպառողները. 168.am Կուտոյանի մահվան դեպքով Հ1-ն իրեն ոչ պրոֆեսիոնալ դրսևորեց․ Մեդիա պաշտպան Հրդեհ Մարմաշեն գյուղում Ադրբեջանից ապաստան խնդրողը` «հեղափոխության պահապան». Antifake.am ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են 7 նստատեղ ունեցող տրանսպորտի գազաբալոնը տեղադրել մեքենայի տանիքին Թուրքիայում 13 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը. համառոտ ակնկարկ Թրամփի փաստաբաններն անվանել են իմփիչմենթը «ժողովրդավարության վրա վտանգավոր ճնշում» Էլեկտրական ցանցի աշխատակիցը հոսանքահարումից մահացել է և ընկել էլեկտրական բաշխիչ կայանի բարձր լարման բջջի խուցը Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին և ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին. Արթուր Ղազինյան Նվազագույն աշխատավարձի համեստ հմայքը. Politeconomy.org Այսօր կրկին ուզում եմ խոսել մարտի 1-ի դեպքերի մասին, ուղղակի այլ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացրած նյութերի լույսի ներքո. Միհրդատ Մադաթյան Արմանն ու հեղափոխության մյուս շահառուները տագնապած են մի բանից, որ ճշմարտությունը բացահայտվելու առանձնահատկություն էլ ունի. Գարեգին Պետրոսյան Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Honda-ն ու Opel-ը, Honda-ն տապալել է երկաթե էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին հայտնաբերել են բեռնախցիկում (լուսանկարներ). Shamshyan.com ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Խոշոր վթար Արագածոտնում. Nissan March-ը դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Ի՞նչ գիտեր Կուտոյանը և ո՞ւմ էր ձեռնտու նրա մահը. 7or.am Ինչի՞ հաշվին են թանկացնում՝ ժողովրդի՞, չէ՞ որ ժողովուրդն է նրանց ընտրել.քաղաքացիները՝ գազի գնի մասին (տեսանյութ) Կարեն Գրիգորյանը երկրորդն է շախմատի Սևիլիայի միջազգային մրցաշարում ՀՀՇ-ն վերադարձել է իշխանության՝ իրենց վարք ու բարքով, վրեժով լցված, իրենց քաղաքական պլանների կատարման ճանապարհին օպոնենտների սպանություններով. Ն. Մանթաշյան Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ Նմանօրինակ և հասարակությանը ոչ պիտանի շանորդիներին պետք է հանել համազգեստի մեջից և հրապարակայնորեն գամել անարգանքի սյունին․ Արմեն Ասատրյանը՝ Հրայր Թովմասյանին վիրավորած ոստիկանի մասին (լուսանկար) Արցախում 2019-ին հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 28.8%-ով Ամոթ է կոլեգա, դուք դեռ մարզային բուժաշխատողների աչքերի մեջ պետք է նայեք. Գեւորգ Գրիգորյան Փաշինյանի ձնագնդի խաղալն ու երկրի՝ ձնագնդի պես շատացող խնդիրները Հայատյացությունն Ադրբեջանում ստացել է ահագնացող բնույթ. ՄԻՊ Դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՀՀ ԶՈՒ ՌՔԿ պաշտպանության զորքերում քննարկվել են նախորդ տարի իրականացված աշխատանքները ՀՀ-ի և Արցախի պատգամավորները հայտարարություն ընդունեցին Բաքվում հայերի ջարդերի դատապարտման մասին Կապահովենք նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկությունն ու հանրային իրազեկումը. Արթուր Դավթյան «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Կար գազի սակագնի խնդրի լուծման հնարավոր 4 տարբերակ. ընտրվեց վերջինը. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը Մամուլի շենքում բռնկված հրդեհն արդեն մեկուսացված է. ԱԻՆ մայոր Հունվարի 19-ի առավոտյան «Դալմա Գարդեն մոլն» իր դռները կրկին կբացի. հայտարարություն Տաքսու վարորդին կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել. ոստիկանության բացահայտումը Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ (լուսանկարներ). 168.am Երկրաշարժը և հաջորդած հետցնցումները Ջավախքում արտառոց չեն և չեն կարող դառնալ խուճապի պատճառ. ԱԻՆ Գեորգի Կուտոյանի մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի ցավակցական ուղերձը Գազալցակայանի հովացման մարտկոցը պայթել է. տաք ջուրը լցվել է քաղաքացու դեմքին եւ ձեռքերին. Նա հիվանդանոցում է Փոխանակում կազմակերպելիս դիակներն այն աստիճան հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերակել. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Մամուլի շենքում հրդեհ է բռնկվել Վերադարձել են հանցագործ բանդաները` նոր փաթեթավորմամբ ու արյունոտ բանտիկով․ Մարինա Խաչատրյան Ինչո՞ւ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին․ Արա Վարդանյան Ադրբեջանը շարունակում է անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը. Արցախի ԱԺ նախագահ Արթուր Վանեցյանի դեմ մահափորձ է պլանավորվել․ ի՞նչ գիտի ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը. Politik.am Ցավալի է, որ այդ կարևորագույն օղակը հանձնվել է անբարո վարք ունեցող և արժեհամակարգից զուրկ մեկին. Հովհաննես Հարությունյանը՝ Ստյոպա Սաֆարյանի մասին Որպես անհետ կորած որոնվող 25-ամյա աղջիկը հայտնաբերվել է Կոտրել են պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել պայուսակը (լուսանկար) Այս շաբաթ կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ժողվարչապետին «հաջողվեց» ԱԱԾ նախկին ղեկավարի դիակի կողքը գրանցել նաև ոստիկանության նախկին ղեկավարի դին. այս ցուցանիշով մենք նաև տարածաշրջանային առաջատար դարձանք. Անդրանիկ Թևանյան Շիրակի մարզպետի որոշումը ոչ օբյեկտիվ էր, արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին. «Իմ քայլի» պատգամավոր Ողբերգական ավտովթար Խորենացու փողոցում. 24-ամյա երիտասարդը մահացել է Հրազդանում «BMW X6»-ը դուրս է եկել ճանապարհից և բախվել պատին. 5 վիրավորներից 3-ը երիտասարդ աղջիկներ են Նրանք ստորությունն անում են հասկանալով և ցանկանալով. Արսեն Բաբայան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է մարզում տեղի ունեցած երկրաշարժին Փակ է Հարթաշեն-Տաշիր ճանապարհը, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Ժողովուրդ». Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ «Փաստ». Կրթության քաղաքականացման հերթական ալիքը. բոլոր «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով «Ժողովուրդ». Մանրամասներ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից. ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին Իրար հաջորդող 2 երկրաշարժ Շիրակի մարզում «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում. «Ինքնակամ դիմում գրեք» «Հրապարակ». Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են Լույս չի լինելու Երևանում և 4 մարզերում «Հրապարակ». Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից «Փաստ». Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են դուրս գալ երկրից Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին