Արդյո՞ք Փաշինյանի մանկլավիկների վրա տարածվւմ են՝ նրա իսկ հռչակած սկզբունքները. կամ օտարերկրյա գործակա՞լ է արդյոք Վահե Գրիգորյանը. Նարե Գրիգորյան
Օգտատեր Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բոլորս հիշում ենք, թե ինչ համաշխարհային աղմուկ ու վայնասուն դրեցին իշխանամերձ շրջանակները 2018-ի ամռանը, երբ ի հայտ եկան վարչապետի, ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցները՝ որպես հեռախոսային արդարադատության ապացույց:
Բոլորը խառնվել էին իրար, գաղտնալսումը որակում էին որպես պետական դավաճանություն, բարձրագոչ հայտարարում էին, թե պետք է գտնել գաղտնալսումը կազմակերպած անձանց ու ամենախիստ պատժի ենթարկել, ինչի նպատակով էլ Ազգային Ժողովում հատուկ հանձնաժողով ստեղծվեց:
Այսօր, երբ օտարերկրյա լրատվամիջոցը՝ BBC-ն, գաղտնի նյութեր է ձեռք բերել Հայաստանում քննվող քրեական խոշոր գործի վերաբերյալ, նույն իշխանամերձ շրջանակները լուռ են: Գոհունակ ձևով լուռ են: Նրանք այլևս չեն ուզում գտնել այդ դավաճանին, ով օտար ԶԼՄ-ին տրամադրել է գաղտնի փաստաթղթեր, այլևս չեն ուզում ոչ մեկին դատել կամ պատժել: Ինչու՞: Պատասխանը շատ պարզ է՝ այս անգամ գաղտնի նյութերի հրապարակումը, կամ ավելի ճիշտ՝ դրանք խեղաթյուրված ձևով ներկայացնելը բխում է իրենց շահերից:
Իսկ թե ով է կանգնած BBC-ի հրապարակման հետևում՝ դժվար չէ կռահել: Ինչպես հաղորդում է Politik.am-ը՝ հղում անելով ռուսաստանյան աղբյուրներին, հրապարակումը տեղադրվել է ՍԴ դատավոր, ՀՀ իշխանությունների հովանավորյալ Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով:
Politik.am-ի աղբյուրը հայտնել է,որ հրապարակման հեղինակ Գրիգոր Աթանեսյանն անձամբ Վահե Գրիգորյանից է ստացել փաթեթը: Գրիգորյանը լրագրողին հավաստել է, որ նյութերն իրեն է տրամադրել անձամբ Սասուն Խաչատրյանը:
Սա նշանակում է, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով զբաղված են ապատեղեկատվություն տարածելով ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև միջազգային ասպարեզում: Մինչդեռ ընդամենը օրեր առաջ վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում էր. << Բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ՝ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը>>:
Հիմա մենք անհամբեր սպասում ենք այդ հակազդեցությանը, պարոն վարչապետ, եթե իհարկե, քո մանկլավիկների վրա նույնպես տարածվում են քո իսկ <<որդեգրած>>: սկզբունքները: