Երևան, 01.Հունիսի.2020, 00:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր 10 ամիսների պաշտոնավարման ընթացքում միանշանակ ձախողվել է. Սոնա Աղեկյան. Tert.am

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր 10 ամիսների պաշտոնավարման ընթացքում միանշանակ ձախողվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ փոխնախագահ Սոնա Աղեկյանը:

Իսկ թե ինչու է կարծում, որ քաղաքապետը ձախողել է մայրաքաղաքի կառավարումը, Աղեկյանը պարզաբանեց՝ որովհետև բոլոր խոստումները, որոնք նա տվել էր, երբ աղերսում էր երևանցիների քվեն, անտեսված են. որևէ խոստումըգոնե 0,01 տոկոսով չի իրականացվել: Ըստ նրա՝ քաղաքապետը միայն մեկ բան է արել՝ քանդել է:

«Եթե խոսենք աղբահանությունից, ապա աղբահանությունը լիովին ձախողված է: Այստեղ բացարձակ բացասական գնահատական է ստանում: Այն, ինչ նա արել է, բացարձակ զրո է: Անցնենք վերելակներին. կեղծ հաշվետվություններ՝ որևէ վերելակ չի վերանորոգվել: Մենք առաջարկեցինք նրան մեզ տալ հաշվետվություն և արձանագրություն, թե որ վերելակներն են վերանորոգված, միասին գնանք տեղում ստուգենք, նայենք՝ քանի վերելակ կա վարչական շրջաններում, որ վերանորոգվել է, բայց քար լռություն:

Հանրային տրանսպորտը. Հայկ Մարությանն ասում էր, որ հանրային տրանսպորտն իր պատվի հարցն է, արդեն տեղափոխվում ենք իր պաշտոնավարման 11-րդ ամիսը, ստացվում է իր պատիվն անգա՞մ գետնին է տվել»,- ասաց նա:

Աղեկյանը նշեց, որ հանրային տրանսպորտի առումով որևէ բարելավում չկա: «Եթե ասվում է, որ դրա համար տարիներ են պետք, ապա թող նա ազնիվ լիներ և նախընտրական ծրագրում ասեր, որ պաշտոնավարման վերջին տարվա վերջին ամսում նոր կունենանք նորմալ հանրային տրանսպորտ, և որ իր պատիվն ինքը 5 տարին գետնին տված է պահելու: Այստեղ ևս ազնիվ չի եղել, բացի այդ՝ որևէ կառուցապատում չի արվում: Կանաչապատման մասին ավելի լավ է լռենք, որովհետև այստեղ 0 աշխատանք է կատարվում, վերանորոգումներ, բարեկարգումներ չեն անում»,- շեշտեց նա:

Ըստ Աղեկյանի՝ ինչի մասին խոսել է Հայկ Մարությանն իր նախընտրական տեսահոլովակներում, ոչինչ չի իրականացրել, բացի մեկ խոստումից. «Ընդամենը մեկ խոստում է իրականացվել, միայն մեկ բան՝ «հաղթելու ենք» և հաղթել են, սակայն ոչ թե ինքն է հաղթել, այլ հաղթել է այսօրվա գործող վարչապետը, որովհետև բոլորը լսել ենք նրա հորդորը, խնդրանքը, գուցե սպառնալիքը և կապ չուներ, որ այդ պահին քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարության անուն ազգանունն էր կրում, որովհետև ինչպես քաղաքացիներն էին նշում՝ անցյալ տարի նախընտրական փուլում մի որևէ այլ պոլի փայտ լիներ, կընտրվեր»:

«Ցավում եմ, որ «Կարգին Հայկոն» դարձավ այդ թիրախը, որին այսպես ստորաբար ոչնչացնում են և փորձում են «Կարգին Հայկոյից» էլ մեզ զրկել: Մենք հնարավորինս կփորձենք «Կարգին Հայկոյի» կերպարը պահել, բայց որ նա՝ որպես քաղաքապետ, չի կայացել և պետք է այդ պաշտոնը զիջի պրոֆեսիոնալներին, դա փաստ է»,-հավելեց նա:

Անդրադառնալով նրան, որ հանրային տրանսպորտի կարգավորման համար վերցվել և ավարտին է հասցվել 2016 թվականին մշակված նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծրագիրը, Աղեկյանը կարծիք հայտնեց՝ ճիշտ չէ ընտրել և իրականացնել այն ռեժիմի ծրագրերը, որոնք մերժվել էին:

«Տեղի ունեցածը հեղափոխություն չէր, բայց եթե իրենք բարձրաձայնում են այդ բառը, ապա դրա անվան տակ կարող էին հստակ մերժել նախկինների բոլոր գործարքները, բոլոր պայմանավորվածությունները»,- նշեց նա:

Աղեկյանը շեշտեց, որ նրանք վստահեցնում էին, որ ունեն իրենց ծրագրերը, գալիս են պրոֆեսիոնալ թիմով և վերափոխելու են ամեն ինչ, սակայն ըստ նրա՝ ստել և խաբել են, այդ մասին է վկայում այս 10 ամիսների անգործությունը:

Դիտարկմանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ երկու տարուց տրանսպորտի հարցը կլուծվի, ստացվում է Աղեկյանը թերահավա՞տ է, պատասխանեց. «Ես թերահավատ եմ: Նախ՝ վստահ եմ, որ նա երկու տարի չի պաշտոնավարելու, որ լուծի կամ չլուծի, իսկ որ չի լուծելու մինչև իր պաշտոնավարման ավարտը, դա արդեն փաստ է, քանի որ, եթե ցանկություն ունենար լուծելու, պարգևավճարների գումարի մի մասը կտրամադրեր և հաստատ գոնե երկու տրանսպորտային գիծ կազատեր «մահվան գազելներից» »:

Նա նշեց, որ քաղաքապետը շատ լավ մտել է բյուրոկրատ կեցվածքի մեջ: «Դե իր արտիստական հմտություններն էլ թույլ են տալիս՝ ցանկացած պահին կերպարանափոխվել: Ես բացարձակ գնահատում եմ իր աշխատանքը 0, այսինքն՝ աշխատանք չի արվել, ընդամենը եկել և շարունակում է նախկին քաղաքապետի գործելաոճը»,-հայտարարեց նա:

Սոնա Աղեկյանը նշեց, որ աղբահանության այս պայմանները, որ տեսնում է Երևանում, գիտի՝ բացի գարշահոտությունից, այստեղ նաև կոռուպցիայի վտանգներ, կոռուպցիայի հոտեր է տարածված. «Իրենք չեն լուծարում պայմանագիրը «Սանիթեքի» հետ և իզուր տեղը մեր համայնքային բյուջեից մի հատ էլ «Կամազներ» են գնում, մի հատ էլ աշխատուժ են վարձում, աղբամաններ են գնում, մինչդեռ պետք էր «Սանիթեքին» սթափեցնեին: Այս պայմաններում ճիշտը պայմանագրի լուծարումն է: Եթե այս ամենը չեն անում, ուրեմն այստեղ հստակ կոռուպցիոն գործարքների երևույթներ են պտտվում»:

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ Հայկ Մարությանը երկու տարի էլ չի պաշտոնավարի, պատասխանեց. «Որովհետև երևանցիները չեն պատրաստվում երկու տարի ևս լսելու այդ ցինիկային արտահայտությունները, թե իրենք եկել ենք աշխատելու պրոֆեսիոնալ թիմով: Ապօրինաբար են աշխատում: Տեսե՛ք, հիմա ինքը որևէ տեղ, որևէ պայմանագրի կետ չունի «Սանիթեքի» հետ, որ Դավթաշեն վարչական շրջանի աղբահանությունն ու սանմաքրումն է իրականացնելու»:

Ըստ նրա՝ ամեն ինչ ապօրինաբար և սիրողական մակարդակով է արվում. «Իսկ սիրողական մակարդակով մայրաքաղաք չեն ղեկավարում. պետք է լինի քաղաքական անցած ճանապարհ ունեցող մարդ, որն ունի նաև որոշակի փորձառություն քաղաքի կառավարման ոլորտում, գա իր պորոֆեսիոնալ թիմով և ստանձնի ղեկավարումը: Հայկ Մարությանն ամբողջովին ձախողել է իր ավագանու հետ միասին: Պետք է պահանջել ավագանու ազատ արձակումը և հեռացումը, որպեսզի նոր ընտրություններ իրականցվեն, բայց այս պայմաններում ոչ մեկին չպետք է փռեն ասֆալտին, որպեսզի մարդիկ կարողանան ազատ կամք դրսևորել և ազատորեն ընտրել նրան, ով իրականում մտահոգված և անհանգստացած է Երևանի խնդիրներով»:

Սոնա Աղեկյանը վստահեցրեց. «Երևանը պետք է դառնա ապրելու քաղաք, ամեն մեկը պետք է զբաղվի իր մասնագիտությամբ ու աշխատանքով, այլ ոչ թե մեկն աղբ նկարի, մեկը՝ վերելակ: Դա խոսում է քաղաքային իշխանությունների բացակայության մասին, իսկ բացակա իշխանությանը մենք վարձատրում ենք: Եթե քաղաքային իշխանությունը բացակա է ամեն ոլորտում, ուրեմն նրանց չպետք է նաև պաշտոնապես աշխատավարձ և պարգևավճար տանք, և դրա համար էլ նրանք պետք է հեռացվեն»:

Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան Չնայած 100-ավոր փաստերի տեսքով վարչապետի նշած «ձեռքբերումներին», երիրը շարունակում է չունենալ ամենակնճռոտ հարցերը լուծելու և ծագած իրավիճակը մեղմելու անվտանգային բարձիկներ. Գարեգին Պետրոսյան Պուտինն ու օտարերկրյա առաջնորդները կհետեւեն Հաղթանակի շքերթին տրիբունայից Ամենաչսիրած հարցն այն է, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը». Գևորգ Պետրոսյան Եգիպտական հյուրանոցները վերսկսել են աշխատանքը Զարհուրելի դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային․ Aravot.am ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով Սիլիկյան թաղամասում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում Վահե Գրիգորյանը ստացել է մոտ 15 միլիոն դրամ շուրջ 1 տարի գործի չգնալու պարագայում Հրդեհ Էջմիածին քաղաքում Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. Shamshyan.com Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Հիմա պատկերացնենք պատերազմ է, ըստ տարբեր գնահատականների համավարակը հենց պատերազմ է, և այդ պատերազմի գլխավոր գերագույն հրամանատարը հայտարարում է, որ թշնամին անլուրջ է. Նարեկ Մանթաշյան Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող բազմաթիվ ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում են բացել մատուռ տանող ճանապարհը կամ փակել բոլոր ճանապարհները. Shamshyan.com Բագրատունյաց պողոտայում բախվել են 2 ավտոմեքենա. կա տուժած «Մեյմանդար» կոչվող շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն Ձեր կառավարության ճգնաժամը գնալով խորանալու է, դա անդառնալի պրոցես է. Ստեփան Դանիելյանը՝ «Իմ քայլ»-ին Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի Մահացածներից 3-ը տղամարդ են, 1-ը կին. բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ Գույքահարկի բարձրացում. Փաշինյանի` ճգնաժամի պահին մարդկանց գրպանը մտնելու «քայլը». Yerevan.Today Այրվել է ավտոմեքենայի շարժիչը Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին. Shamshyan.com Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում Մայիսի 31-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ, Մոսկվա-Երևան չվերթները Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած Վարչապետի ընտանիքը հերթական անգամ ստում է Ցավո՛ք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Վանեցյանի ելույթը՝ «Հայրենիք» կուսակցության համագումարին ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ամենից ահավորն այն է, որ բռնության դրսևորումներն առօրեական են դառնում․ Yerevan.Today Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am Խորհուրդ կտամ` դուրս գաս փողոց և լսես` մարդիկ ինչ կարծիք ունեն քո մասին․ Նունե Ներսիսյանը՝ Արսեն Թորոսյանին (լուսանկարներ) Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան․ Աննա Նաղդալյան Արարատի մարզում անհայտ անձը խոտով փակել է մի քանի արագաչափեր (լուսանկար) Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 400 000-ի Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն Մինչ թուրքերին դատափետելը նայեք ձեր ներսը, ու կրկին հարց՝ էս երբ հասցրեցիք էսքան թրքանալ․ Սպարտակ Ղարաբաղցյան Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել ռազմաբազաները Սիրիայում. «Ռազմինֆո» ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն առնվազն պետք է չշարունակի պաշտոնավարել և հետագայում զերծ մնա մրցույթին մասնակցելուց. ԿԳՄՍ նախարարն իր տեղում չէ․ պատգամավոր Հերքել փաստը, որ Եվրոպան ևս մեկ «թարս ապտակ» հասցրեց Փաշինյանի քաղաքականությանը՝ անհնար է․ Աշոտ Ասլիկյան Նայելով այսպիսի դատախազներին՝ ակամայից մտաբերում ես կոճակ սեղմող այն պատգամավորներին, որոնք տեղյակ էլ չեն, թե ինչի համար են քվեարկում․ Կորյուն Գրիգորյան Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16 492 արձանագրություն Սաղ «կուժն ու կուլան» նորից ջարդվում է ժողովրդի գլխին. սև իկրան դիմակո՞վ են ուտում, թե՞ առանց դիմակի․ Գևորգ Պետրոսյան Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը կալանավորվել են Ռուսների աչքում չոփը տեսնողներն արևմուտքի աչքում գերանը չտեսնելու են տալիս․ Գագիկ Համբարյան Քաղաքապետի արտակարգ հանգիստ դրության ռեժիմը մի հարցով խախտեմ. Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է․ Բագրատ Եսայան 22-ամյա վարորդը Kia Sorento-ով գլորվելով հայտնվել է Ողջի գետի ափին (լուսանկարներ). Shamshyan.com 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի պատուհանից Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Ամաչում եմ, որ մեր տված հարկերից աշխատավարձ ստացող գլխավոր դատախազությունում աշխատում են այդքան ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ. Նարեկ Մանթաշյան Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թևանյան Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահի հեղինակավոր մրցանակի Մակրոտնտեսությունը համավարակի օրերին. Արա Գալոյան Շաբաթվա ֆուտբոլային հանդիպումները. ինչ խաղեր կան այսօր Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ «Ժողովուրդ». Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել հսկիչ-անցագրային կետերում Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը. Armlur.am «Ժողովուրդ». Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է Ի՞նչ արժեն դոլարն ու ռուբլին այսօր ԱԺ փոխխոսնակը հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ հայտնվում է պաշտոնին և սպառնալիք-վիրավորանք է հասցնում դեմոկրատական արժեհամակարգի հենասյուններից երկուսին. Ա. Կոչուբաև «Հրապարակ». Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ՍԴ-ն սխալ թույլ չի տվել. Արամ Օրբելյան (տեսանյութ) «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Քաղաքացին ընկել է փոսը. ԱԻՆ «Հրապարակ». Իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում