Ջենիֆեր Լոպեսի հագուստը բացվել է Մոսկվայում համերգի ժամանակ (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի բեմական հագուստը կրծքի հատվածում բաց է ընկել Մոսկվայում տեղի ունեցած համերգի ժամանակ ելույթ ունենալիս:
Ինչպես գրում է РИА Новости-ն, երգչուհու կոմբինիզոնի ժապավենը բացվել է, երբ նա կատարելիս է եղել իր երգերից մեկը (30-րդ րոպեի հատվածում): Լոպեսն ուշադրություն չի դարձրել դրան և շարունակել է ելույթը:
Որոշ ժամանակ անց նա փոխել է հանդերձանքը՝ սպիտակ կոմբինիզոնը փոխարինելով կարմիր զգեստով:
Փոփ-երգչուհու համերգը ՌԴ մայրաքաղաքում կայացել է օգոստոսի 4-ին: Լոպեսը հանդես է գալիս It's My Party խորագրով համերգային շրջագայությամբ՝ իր 50-ամյա հոբելյանի առթիվ: Մեկ շաբաթից նա ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգում, այնուհետև Թուրքիայում, Իսպանիայում և Եգիպտոսում: