Գուցե դատեք Նիկոլ Փաշինյանին այն խոսքերի համար, որ թշնամի Ալիևը կիրթ մարդ է. անթասիբ մեռնում եք, ահա թե ինչ կասեմ ես ձեզ. Նարե Գրիգորյանը՝ իրեն վիրավորող օգտատերերին
Օգտատեր Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Գիշերը, նույն ժամերին, վերին աստիճանի համախմբված կերպով, մի խումբ ֆեյքեր և իրենց միացած մի քանի տարիքով հայտնի գործիչներ արցախցիներին ուղղված իմ հոդվածի տակ միաբերան պնդել են, որ ես ազգը պառակտում եմ և ինձ պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն, որ ինձնով պետք է զբաղվի ԱԱԾ-ն:
Այն, որ այս իշխանությունը գործ կարելու համար խելքը թռցնում է, մենք վաղուց գիտեինք:
Եթե Փաշինյան Նիկոլին ուղղված քննադատությունը նշանակում է <<ազգը պառակել>>, ուրեմն կարող եք ինձ դատել և ունենալ հերթական քաղաքական բանտարկյալը: Բայց դրանով դուք դառնալու եք Հյուսիսային Կորեա, և ետ եք ընկնելու մի 50 տարով:
Պարոնայք հայտնիներ, ով որ ձեզ խնդրել է, որ ինձ ահաբեկեք, գնացեք ու ու հաղորդեք՝ նա մեզ էլ չլսեց, և ասեք՝ քննադատողների բերանը փակելու փոխարեն թող գործով զբաղվեն:
Ինչ վերաբերում է արցախցիներին, ապա ես կրկնում եմ. փաշինյանական իշխանությունը բազում անգամ ցույց է տվել, որ հաղթանակն ու հայրենասիրությունը դատարկ արժեքներ են իր համար:
Գուցե դատեք Աննա Հակոբյանի՞ն այն խոսքերի համար, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի:
Գուցե դատեք Ալեն Սիմոնյանին այն խոսքերի համար, որ ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել:
Գուցե դատեք Սասուն Միքայելյանին այն խոսքերի համար, որ 2018-ի իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան արցախյան հաղթանակը:
Գուցե դատեք լեսբիների թագուհի Լարա Ահարոնյանին այն խոսքերի համար, որ պատերազմի մասին խոսելը ամոթ է:
Գուցե դատեք Նիկոլ Փաշինյանին այն խոսքերի համար, որ թշնամի Ալիևը կիրթ մարդ է:
Անթասիբ մեռնում եք, ահա թե ինչ կասեմ ես ձեզ: