Երևան, 27.Փետրվարի.2020, 00:00
Հորդորում ենք չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին. Թեհրանից 52 ուղևոր ժամանել է Զվարթնոց օդանավակայան. Արսեն Թորոսյան Զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները. ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. նրանք աշակերտներ են Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 139-ի, գրանցվել Է մահվան 19 դեպք

Բանակցությունների գինը միայն մարզպետի պաշտոնանկության հարցը չի լինելու. 168.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ արձակուրդից վերադառնալուց հետո, հնարավոր է՝ ներկուսակցական հավաք հրավիրի, իշխող ուժի ներսում օրակարգային հարցեր կան։ Մեզ հայտնի դարձած թեմաներից ամենաուշագրավը, սակայն, Սասուն Միքայելյանի հետագա անելիքներին առնչվող թեման է լինելու, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցության անելիքը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, իշխող ուժի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանի հետ,-տեղեկացնում է 168.am-ը․

 

Ն. Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ Աբովյան քաղաքի ընտրություններից հետո կուսակցության ներսում պայթած ականն իրականում հենց այնպես, անհետևանք չի մնա, և որքան էլ իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են դրսի աչքի համար ներկուսակցական լարվածությունը պրոյեկտել սոսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան-Սասուն Միքայելյան նեղ միջանձնային հարաբերությունների վրա, միևնույն է, Փաշինյան-Միքայելյան հանդիպման հայտնի դրվագն ավելի խոսուն վկայություն էր նրանց միջև առկա սառը պատերազմի մասին: Իհարկե, հայտնի տեսանյութից հետո (ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսախցիկները ֆիքսել էին, որ Սասուն Միքայելյանը չի բարևում վարչապետին, այն դեպքում, որ բոլորը ոտքի էին կանգնել և բարևել նրան, սակայն Սասուն Միքայելյանը նստած էր մնացել, չի մոտեցել և չի սեղմել նրա ձեռքը) Ս. Միքայելյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էր՝ «Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում։ Դա ի՞նչ նորություն էր»։ Սակայն իշխանական մեր աղբյուրները հաստատում են նրանց միջև ոչ սահուն հարաբերությունների մասին։

 

Նկատենք, Փաշինյանը մինչ օրս Սասուն Միքայելյանից դժգոհելու մասով ուղիղ չի խոսել, ակնարկները Կոտայքի մարզպետի շուրթերով են հնչել, սակայն երկար խուսափելու շանս չունի, մանավանդ, որ աշնանային նստաշրջանին ընդառաջ կուսակցությունը ստիպված է լինելու մի քանի լուրջ նախագծերի մասով իր միասնական դիրքորոշումը հայտնել՝ դա կարող է լինել Արցախի ներքաղաքական գործընթացները, վիճահարույց Ստամբուլյան կոնվենցիան, Պուտինի մոտալուտ այցի հետ կապված ռազմական-տնտեսական հարցերը:

Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու բառերով արտահայտել իր վերաբերմունքը ՔՊ համահիմնադիր Սասուն Միքայելյանի գործողությունների և կուսակցության ուղեգծից ինչ-ինչ դեպքերում դուրս գալու նրա վարքագծի համար: Եվ ոչ միայն նրա մասին, այլև որոշ պատգամավորների, որոնք իշխանական քաղաքական ուժի դիրքորոշումներին հակառակ տեսակետներ են արտահայտում։

Նշենք, որ Աբովյանում գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի (որին ոչ պաշտոնապես աջակցում էր «Բարգավաճ Հայաստանը») տարած հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը մինչ օրս Սասուն Միքայլեյանի հետ կոնտակտի չի գնացել։ Այս մասին բացահայտ հաստատեց նաև Սասուն Միքայելյանը՝ իր վերջին հարցազրույցներից մեկում:

Իշխող ուժի ներսում այս լարվածությունից կուսակիցները լավ հոտ չեն զգում, համակարծիք են, որ հեղափոխությունից հետո ԵԿՄ նախագահի տիտղոսի հարցում Փաշինյանը շտապել է և գուցե առանց հաշվարկների է ԵԿՄ-ն շռայլել:

Նեղ շրջանակներում ոմանք ասում են՝ «ԵԿՄ նախագահի պոստով Սասուն Միքայելյանի տակ փաստացի երկրի ամենաազդեցիկ ռեսուրսներից մեկը դրեցինք ու սխալվեցինք»:

Փաշինյանը, վստահաբար, գիտակցում է, որ ԵԿՄ-ում Սասուն Միքայելյանին նախագահ դարձնելով՝ ինքն իր ձեռքով հրացանի փողն առաջինը հենց իր դեմ ուղղեց, և այն կկրակի ցանկացած պահի, եթե Միքայելյանը շատ ցանկանա: Հետևաբար՝ այսօր, ներիշխանական լարվածության պայմաններում, ցանկացած քայլ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դեմ, բնական է, որ իշխանության համար ամենաանկանխատեսելի զարգացումների կարող է հանգեցնել:

Թերևս, այս մտավախության հաշվարկով է, որ իշխանական թևից մի քանի պատգամավոր ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում Սասուն Միքայելյանի հետ: Խնդիր է դրված՝ իրավիճակը հնարավորինս անաղմուկ հարթել և այնպես, որ Սասուն Միքայելյանն անձամբ իր «դարձի գալու» մասին հայտարարություն անի:

168.am-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ բանագնացների առաջին հանդիպումը հենց Բժշկական համալսարանի միջոցառման օրն է կազմակերպվել, Փաշինյանին հարթակում «չբարևելու» կամ ոտքի չկանգնելու հայտնի դրվագից հետո: Հիշենք՝ այդ օրերին ՖԲ-ում ակտիվ շրջանառվում էր «մեզ էլ չի բարևել» գրառումով հայտնի «Իմ քայլ»-ականների լուսանկարը:

Պատգամավորների համեստ խումբն ակտիվացող շփումներով այս օրերին փորձում է Սասուն Միքայելյանին վերադարձնել կանխատեսելիության դաշտ՝ հնարավոր պառակտումից խուսափելու համար:

Խոսակցություններ կան, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ վերջերս Սասուն Միքայելյանի շուրջ մերձենալու փորձեր են անում, վարկած կա, որ խորհրդարանական մի նոր խմբակցություն կձևավորվի, և դեռ հայտնի չէ, թե որ դաշտում խաղալու նպատակով: Ուստի Փաշինյանի բանագնացները ջանում են, որ Միքայելյանին հետ պահեն նաև այս հնարավոր գործարքից: Ասում են՝ դրա գինը կարող է նաև Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնանկությունը լինել: Կառավարությունում այս օրերին քննարկվում է Ռոմանոս Պետրոսյանին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղափոխելու հարցը: Նախարար Սուրեն Պապիկյանը գործադիրում թեթև պատասխանատու պաշտոն կհարմարեցնի մարզպետին, փոխարենը՝ վարչապետը Կոտայքի մարզպետ կնշանակի փոխնախարարներից մեկին:

Վիեննայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դեմ Երեքամյա փոքրիկն ապաքինվում է. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սպասում են երկրորդ իրաքցի երեխային Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել. մաս 7 (տեսանյութ). «Այլընտրանք» ՀԿ Քրեականները ասում են «ԱՅՈ»․ ՔՊ-ին գումարներ են նվիրաբերել նաև քրեական կապեր ունեցողները. Politik.am Հորդորում ենք չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Եվս մեկ իրանցի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով «ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպե՛ք». Արմեն Աշոտյան Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել Հայաստանից փայտանյութի արտահանումը երրորդ երկրների կարգելվի Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկվել է նմանակի օգտագործել Գեղարքունիքում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է սյանը, տապալել այն եւ հայտնվել դաշտում. Shamshyan.com Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն «Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչեւ հանրաքվե». Էլինար Վարդանյան Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել եւ օտարվել է հանցավոր խախտումներով Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր ԵՏՄ-ում Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի եւս մեկ տարի, սակայն դա ավտոմեքենաներին չի վերաբերում Արտակարգ դեպք Բարեկամավան գյուղում. դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակում. Shamshyan.com Ողբերգական վթար Դիլիջանի ոլորաններում. Mercedes GL-ն բախվել է ծառերի. 31-ամյա կնոջ դին մեքենայից դուրս են գտել (լուսանկարներ). Shamshyan.com Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել այն գործարարների մոտ, որոնք չեն մասնակցել «Այո»-ի դրամահավաքին Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ Լսելով վարչապետի կոչը՝ մարդիկ եկել են Հայաստան, նրանց ասում են՝ ձեր 10 տարվա քրտինքը ձեզ չի հասնում. բեռնափոխադրողները դժգոհում են (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն «Հրապարակ». Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ռուբլին դոփում է տեղում․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». «Դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ». Աղազարյանը՝ լոգոյի «բոլոլայի» մասին «Հրապարակ». Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում Լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում «Ժողովուրդ». Դիմակի բիզնես եւ դեֆիցիտ․ ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել եւ դրսում թանկ գնով վաճառել են «Հրապարակ». Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իշխանության բոլոր ներկայացուցիչները պետք է խոսեն հստակ փաստերով. Կարեն Քոչարյանի բաց նամակը ՀՀ վարչապետին 87 հազար դոլար պարգևավճար՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում․ Yerkir.am Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Նախընտրական քարոզարշավ. օր 1-ին. Վիտալի Բալասանյան Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա Առաջարկում ենք «Այո»-ի հանգանակության գումարը փոխանցել բյուջե. Արսեն Բաբայան Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ ու մարիխուանա է հայտնաբերվել Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 22–ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներ (լուսանկարներ). Shamshyan.com Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է. «Հրապարակ» ԱԺ–ում այսօրվա լսումները դարձան հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված ապագայի տեսլականից. Արմեն Աշոտյան Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով Արմավիրի մարզում՝ Կարմիր կամրջի մոտ, մեքենան կողաշրջվել է. կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Բացահայտվել են գողություններ եւ գողության փորձեր տերմինալներից Գագիկ Խաչատրյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը Մարաշի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է Թեհրանից չվերթի 52 ուղևորի մոտ գանգատ չի արձանագրվել. կորոնավիրուսի թեստերի խմբաքանակ է ներկրվել Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է եւ վերադարձել ԲԿ Անչափահասը ձերբակալվել է մեկ այլ անչափահասի դիտավորությամբ դանակահարելու կասկածանքով ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին. Թեհրանից 52 ուղևոր ժամանել է Զվարթնոց օդանավակայան. Արսեն Թորոսյան Իրանում ՀՀ դեսպանը հանդես է եկել հայտարարությամբ Մտքներովդ չի՞ անցել, որ լոգոն ոչ միայն գողացված չէ, այլ հենց էդպես էլ ծրագրված էր. Զաքար Խոջաբաղյան (լուսանկարներ) «Եթե աշխատակիցները չեն ազատվելու, շենքը մնալու է, բա ո՞րն է իմաստը ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք»-ին միավորելու». բողոքի ակցիա Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը. Սերգո Կարապետյան (տեսանյութ) Հայտնաբերվել է Գավառում կորած 37-ամյա քաղաքացու դին Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը. ՔՊ ներկայացուցիչ (լուսանկար) ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի կին զինծառայողները նախարարին ներկայացրել են իրենց հմտությունները (լուսանկարներ) Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը բացարկ չի հայտնի. դատարանը մերժեց միջնորդությունը Սահմանադրական դատարանը փորձում են լցնել լևոնական կադրերով. Տեր-Պետրոսյանը ցուցումներ է ուղարկում Վահե Գրիգորյանին (տեսանյութ, լուսանկարներ) Էս մարդկանց 3 միլիոն դրամանոց լոգոն էլ ա սուտ...սուտ...սուտ. Սևակ Խաչատրյան Զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները. ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. նրանք աշակերտներ են Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով 67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 139-ի, գրանցվել Է մահվան 19 դեպք Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, մահվան դեպքերինը՝ 15-ի Իշխանությանը կոչ ենք անում ապահովել օրենքով սահմանված 100 մլն դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե. Ռուբեն Մելիքյան «ԱՅՈ»-ի լոգոն գողացված է 90-ականների՞ց (լուսանկար) «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավարը պատրաստ է մասնակցել հեռուստաբանավեճի «ՈՉ»-ի ներկայացուցիչների հետ Ամենավատ ընտանիքն ամենալավ հաստատությունից լավ է. ՄԻՊ-ը՝ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի մասին Կարեն Աբրահամյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բանակի ձեռքբերումները