Արսենալն իր պատմության ռեկորդային տրանսֆերը կատարեց
Լոնդոնի «Արսենալը» նորեկ ունի:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ լոնդոնցիները պայմանագիր են կնքել «Լիլի» հարձակվող Նիկոլաս Պեպեի հետ: Ֆուտբոլիստը դարձել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը:
Պեպեն «զինագործների» կազմում հանդես կգա 19 համարի խաղաշապիկով.
«Բարձրակարգ վինգերի հետ պայմանագիր կնքելը մեր հիմնական աշխատանքներից էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ուրախ եմ Պեպեին թիմում տեսնելու համար: Նա գոլեր կբերի մեր թիմի համար և ուժ կհաղորդի մեզ»,- ասել է Ունայի Էմերին, որի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ նշվում էր, որ տրանսֆերը կարժենա 80 մլն եվրո: