Եթե ժամանակին ադրբեջանական սադրանքները «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի շաբաթ առաջ անդրադարձել էի սահմանային իրավիճակին և նշել, որ ադրբեջանական կողմը երկու տասնօրյակ է սադրանքների տեղեկատվական նախապատրաստության փուլում է: Ցավոք, մեկ շաբաթ անց զոհ և վիրավորներ ունենք:
Այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի ուղղությամբ, հայկական կողմը, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Այս փուլում, Տավուշի և Վայոց ձորի ուղղությամբ, ադրբեջանական սադրանքները թեև վտանգավոր են, սակայն «մանյովրային» բնույթի են: Եթե ժամանակին դրանք «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել, նաև սահմանագծի այլ ուղղություններ»: