Երևան, 23.Սեպտեմբերի.2019, 00:00
Ոստիկանությունը հայտնում է «Խութ» բարեգործական հիմնադրամում ապօրինությունների բացահայտման մասին Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն ՀՀ-ում անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն Հունվարի 1-ից փոխվելու են երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում․ Արթուր Վանեցյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին․ Hraparak.am ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. հարուցվել է քրգործ ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը (ուղիղ) Արցախում հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել և հետ շպրտվել՝ թողնելով մեկ դիակ Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. ՊՆ խոսնակ

Դեսպան Ներսեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՄՆ Արևմտյան ափ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 24-26-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Արևմտյան ափում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հուլիսի 24-ին դեսպան Ներսեսյանը` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ, հանդիպեց Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի թեմի առաջնորդ, գերապայծառ Մայքլ Մուրադյանին և թեմական խորհրդի անդամներին: Զրուցակիցները քննարկեցին Հայ կաթողիկե եկեղեցու թեմի գործունեությանն առնչվող հարցեր, Հայաստանի ու Սփյուռքի միջև համագործակցության խորացման հետագա հեռանկարներին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկային առնչվող հարցեր:


Նույն օրը դեսպան Ներսեսյանը հանդիպում ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ներկայացրեց մայիսին Երևանում տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության անդրանիկ նիստի ու վերջերս ԱՄՆ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների այցերի արդյունքները, տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպեց նաև Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության անդամների հետ: Վարուժան Ներսեսյանն ու Արմեն Բայբուրդյանն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, կառավարության բարեփոխումների ծրագրի, տարբեր ոլորտներում Սփյուռքի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկային և երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերին:


Լոս Անջելես կատարած իր այցի երկրորդ օրը դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ: ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը դեսպանին ներկայացրեց իրենց կազմակերպության սերտ համագործակցությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, կրթական ծրագրերի միջոցով Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված իրենց նախաձեռնությունները: Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաև քննարկեցին Հայ դատի հանձնախմբի ու ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:


Նույն օրը դեսպան Ներսեսյանը հանդիպեց Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ եկեղեցու դերի կարևորությանը հայ համայնքի կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում` ազգային ինքնության պահպանման ու որակյալ կրթության ապահովման գործում: Դեսպանը խոսեց Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Կրոնական ազատության հարցերով երկրորդ նախարարական համաժողովի արդյունքների մասին, որին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի ու գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ` դեսպան Ներսեսյանը հանդիպեց Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջյանին և արևմտյան շրջանի խորհրդի անդամներին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի ու Ամերիկայի հայկական համագումարի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում: 


Դեսպան Ներսեսյանը հանդիպեց նաև Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Կողմերը քննարկեցին նահանգային, շրջանային ու քաղաքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, ներդրումների խթանումը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը նրանց ներկայացրեց Թավշյա հեղափոխության ձեռքբերումները, կառավարության բարեփոխումների օրակարգը, հատկապես տնտեսական ու դատական ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները և արտաքին քաղաքականության գերակայությունները:


Հուլիսի 26-ին դեսպան Ներսեսյանն ու գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը հանդիպեցին Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան ափի Կիլիկիո թեմի առաջնորդ, Բարձրաշնորհ Տ․ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին և հարևան երկրների հետ ՀՀ հարաբերություններին:


Նույն օրը դեսպան Ներսեսյանն ու դեսպան Բայբուրդյանը հանդիպեցին Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ վերապատվելի Պերճ Ջամբազյանի հետ: Վերապատվելի Ջամբազյանը նրանց ներկայացրեց միության բարեգործական ծրագրերը Հայաստանում: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի տնտեսական վիճակը, ներքաղաքական զարգացումները և մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Ավտովթար՝ Կապան-Քաջարան ճանապարհին. իրանցի վարորդի բեռնատարի հսկայական գազաբալոնը պոկվել եւ գլորվել է ձորը․Shamshyan.com Այն դիմումները, որոնք ապօրինաբար Երեւանի քաղաքապետարանը մերժել է, ուղարկեք մեզ. Սոնա Աղեկյան Վարչապետը պետք է անուններ տա. Տեր Եսային`Փաշինյանի հայտարարության մասին. News.am Ալագյազ գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հակասության մեջ է ԵԱՀԿ չափանիշների հետ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի. Արփինե Հովհաննիսյան «Լույս» հիմնադրամը չի մասնակցելու ԱԽ քարտուղարի հետ նախատեսված հանդիպմանը. Արմեն Աշոտյան Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ ոսկի են հայտնաբերել Ոստիկանությունը հայտնում է «Խութ» բարեգործական հիմնադրամում ապօրինությունների բացահայտման մասին Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի պաշտպանության նախարարին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է Ժամկետային զինծառայող Վ. Խաչատրյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով. ՔԿ Արաքս գյուղում այրվել է անասնակեր Անհայտ անձը երևանյան ՍՊ ընկերության սպասասրահից ժամացույց է հափշտակել. ՔԿ (տեսանյութ) Գետափնյա գյուղում այրվել է 300 հակ անասնակեր ՀՀ-ում անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն Որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի Մատաղ սերունդը ահաբեկիչներից սովորելու ոչինչ չունի. «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադրի պատասխանը՝ Վարուժան Ավետիսյանին Արի ու տես, որ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյան անունով, ընտանիքի հետ աջ ու ձախ մսխում ա բոլորիս քրտինքը. Լևոն Բարսեղյան Աշոտ Փաշինյանին զորամասում ծեծի են ենթարկել. Hraparak.am Նիկոլը պետբյուջեին նայում է որպես «օբշյակի», որը գոյություն ունի իրենց «օբշյակի» անդամների լավ կյանքը ապահովելու համար. Կորյուն Գրիգորյան Վարչապետն ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով, որը մեր պետության վրա նստում է մոտ 400000 դոլար. բյուջեն մսխելը պոզով-պոչո՞վ ա լինում. Սերգեյ Յարմալոյան Էնֆիաջյանը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ միջադեպի մանրամասները Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նպատակն իր քաղաքական գործունեության և գաղափարներ տարածելու սահմանափակումն է․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք Ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը. Լևոն Քոչարյան Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը Հունվարի 1-ից փոխվելու են երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը ԱԺ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարց Այն, ինչ պետք է ասեք, մեր պետության համար վճռորոշ տեղեկություններ են, և սպասելու բարոյական որևէ հիմք չկա․ Արա Վարդանյանը՝ Արթուր Վանեցյանին Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է 1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. տուգանքները հասնում են 100.000 ռուբլու (տեսանյութ). News.am Բացահայտվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը Վարչապետի գերթանկարժեք վոյաժը. 330 հազար դոլար հանուն ինչի՞. Politik.am Մարզպե՛տ, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ողնաշարդ կջարդեմ. փոխգնդապետի հայրը` մարզպետին Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ Մելքումյանը հայտնեց ռուս գործընկերների` հայերի վարորդական իրավունքի խնդիրը լուծելու խոստման մասին Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում․ Արթուր Վանեցյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին․ Hraparak.am Մոմավառությունը եղել է առանց որևէ քաղաքական խոսքի, կոչի, լոզունգի ու առանց որևէ մեկի անուն հնչեցնելու. ողջունում ենք երիտասարդների անկեղծ հայրենասիրական մղումները. Ա. Հովհաննիսյան ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ Երկրի վարչապետը, ով բանակից թռած դասալիք է, ԱՄՆ-ում խոսում է սպայի պատվից. Նարեկ Մանթաշյան Մասիս քաղաքում 32-ամյա կինը 5-րդ հարկի տան պատուհանը մաքրելիս վայր է ընկել. Shamshyan.com ԱՄՆ-ում հայ բազմության առջև քրմապետը սպառնաց հայ հոգևորականներին. Քրիստինա Նազարյան Դատարանների երկու որոշումներով Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ․ Էլինար Վարդանյան Մեկ պարզ բան պետք է հասկանա Նիկոլ Փաշինյանը, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ ակտիվ քաղաքականություն վերադարձել է. Աղվան Պողոսյան Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. հարուցվել է քրգործ Կարևոր հաղթանակ. Հենրիխ Մխիթարյան ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը (ուղիղ) Խմբակային ծեծկռտուք Սանկտ Պետերբուրգում՝ հայերի և դաղստանցիների միջև (տեսանյութ) Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ աշխատանքից ազատված կինը ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է նախկին աշխատանքում (տեսանյութ) «Մենք վերահաստատում ենք մեր պայքարի շարունակականությունը և կիրառելու ենք օրենքով մեզ հասանելի գործիքակազմերը». Ռ. Քոչարյանի աջակիցները շարունակում են նստացույցը Արտարժույթների փոխարժեքներն այսօր Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա, այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին. Էդուարդ Շարմազանով Բայդենը պահանջել Է հետաքննել Թրամփի հայտարարություններն Ուկրաինայի նախագահին Արցախում հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել և հետ շպրտվել՝ թողնելով մեկ դիակ Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. ՊՆ խոսնակ Նիկո՛լ, դու պարտված ես, որովհետև պայքարդ ու իշխանություն կոչվող զենքդ ուղղեցիր ոչ թե մեր երկրի թշնամու, այլ սեփական ժողովրդի դեմ. Գևորգ Գևորգյան Ռ․ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն ամբողջովին դուրս է իրավական պետության կոնցեպտուալ շրջանակներից. քաղաքագետ Volkswagen Passat-ը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել արգելապատնեշներին Լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում Արցախի մարտական դիրքից զինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan.com Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Նաիրա Զոհրաբյան Հրդեհ Ներքին Դվին գյուղում Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար Այն, որ Արմեն Գրիգորյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե, սակայն, ինքը մեղավոր չէ. Արմեն Աշոտյան Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ Երևանում 19-ամյա վարորդը Nissan-ով տապալել է երկաթե խողովակն ու կողաշրջվել. կան վիրավորներ. Shamshyan.com «Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումների գործով անցնող «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Ծաղկաձորում և Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Արցախը Հայաստանի մարզ է ասելով, Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան (տեսանյութ) Yerevan.Today Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 47 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 58.5 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 53 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը. Ռուբեն Մելիքյան Արցախում անցկացվել է Գինու 6-րդ փառատոնը Հրդեհ Էջմիածին քաղաքում Լիճք գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է Լոռու մարզում բախվել են Volkswagen-ն ու ЗИЛ-ը. վարորդը հոսպիտալացվել է. Shamshyan.com