Բիկինիով Սվետլանա Լոբոդան պարծեցել է կազմվածքով

Երգչուհի Սվետլանա Լոբոդան երկրպագուներին հիացրել է նոր լուսանկարով, որում պատկերված է ավագ դստեր՝ Եվայի հետ։ Գեղեցիկ սեռի երկու ներկայացուցիչներին էլ պատկերված են զբոսանավի վրա եւ լողազգեստ են կրում։
Լոբոդան մարմնագույն բիկինի է կրում եւ արեւային ակնոց, իսկ նրա դուստրը՝ կարմիր լողազգեստ եւ ծղոտե գլխարկ։ «Բարի առավոտ։ Ձեզ արեւի շողեր ենք ուղարկում։ Ինչո՞վ եք զբաղվում այսօր»,- լուսանկարը մեկնաբանել է արտիստը։ Երկրպագուները հիացել են այս լուսանկարով եւ մայրիկին ու դստերը հաճոյախոսություններ են շռայլել։
