Քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաներից Երևան է հասել ևս 2-ը, այսօր տեղ կհասնի նաև շուրջ 400 աղբարկղ

Երևան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը։ Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար։
«Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։
Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար եւ զինվել համբերությամբ»,– գրել է Հակոբ Կարապետյանը։