«168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները
«168 ժամ»-ը գրում է.
Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Դա արվեց ոչ միայն արտահերթ նիստում, այլև դռնփակ ռեժիմով:
Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների' կառավարության ներկայացրած միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ամենևին էլ չի ենթադրում տնտեսության թռիչքաձև զարգացում: Ընդհակառակը' աճի ակնկալիքներն առաջիկա տարիներին նույնիսկ նվազեցվել են:
Հաջորդ տարվա համար կառավարության ակնկալիքներն ընդամենը 4,9 տոկոս են: 2021թ. կանխատեսվում է 5, իսկ 2022թ.' 5,1 տոկոս տնտեսական աճ:
Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապված կառավարության խոստումները հեռու են իրակասասալուց: 'Պատահական չէ. որ տնտեսական աճի սպասելիքները նվազեցվել են նույնիսկ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ: Պատկերացնելու համար ասենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված ծրագրով 2020 թ. կանխատեսվում էր 5,5, իսկ 2021թ. 5,6 տոկոս տնտեսական աճ:
Իշխանափոխությունից մեկ տարի հետո «կառավարությունը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0,5 տոկոսով:
Թե ո՞ւր մնաց տնտեսության թռիչքը, որի մասին իշխանափոխությունից հետո հայտարարեց վարչապետը, հայտնի չէ: Այն, ինչ ակնկալում է կառավարությունն առաջիկա երեք տարիների տնտեսական զարգացումների առումով, հեռու է թռիչքային լինելուց: Հավանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել թռիչքի մասին: Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպիսի հեռանկարներ չկան: Առավել ևս այն իրավիճակում, որը հաստատվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո:
Այս կառավարությունը մինչև այժմ չունի տնտեսության զարգացման հստակ հայեցակարգ: Ու դեռ պարզ չէ, թե ո՞ւր է գնում տնտեսությունը: Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո շատ բան մնում է հայտարարությունների մակարդակում: Այդ հայտարարությունները ոչ միայն հիմնավորված չեն, այլև չունեն ծրագրային ապահովում: Ինքնահոսով տնտեսություն չեն զարգացնում, ինչպես ուզում է անել ներկայիս կառավարությունը:
Հայաստանի տնտեսության զարգացումների նկատմամբ մեծ չէ նաև միջազգային փորձագետների վստահությունը: Միջազգային ւսր- ժութայրն ոիմեադրամի սպասելիքը 2020թ. 4.5 տոկոս է: Նույնպիսի կանխատեսում են ներկայացրել նաև միջազգային երկու հայտնի վարկան- շային ընկերությունները' «Մուդիսը» և «Ֆիթչը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: