Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք են մատուցում ՊՊԾ գնդի զավթման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության ծառայողները՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցում 2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի զավթման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին:
Նշենք, որ 2016-ի իրադարձությունների հետևանքով զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Ընթանում է դատավարություն: