Երևան, 18.Նոյեմբերի.2019, 00:00
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ընդդիմությունը կոնսոլիդացվում է. օրակարգում երկրին սպառնացող իրական վտանգներն են Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը. Shamshyan.com ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը (ուղիղ) Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ) Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է

Թուրքիայի ժխտողականությունն անվտանգության սպառնալիք է ՀՀ-ի համար. Մնացականյանը՝ Բաթումի համաժողովին

Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար; Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Վրաստանում հուլիսի 11-ին մեկնարկած Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ վերջինիս նախագահ Դոնալդ Տուսկը՝ «Եվրոպան նոր տասնամյակի նախաշեմին» խորագրով։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։

Արևելյան գործընկերության՝ որպես ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնության համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է: «Դրանք մեր ընդհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողով, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»,- նկատել է ՀՀ ԱԳ նախարարը։

Այս համատեքստում նա կարևորել է հանրային կառույցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում:

«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»,- շեշտել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ 2018-ը կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»,- ընդգծել է նա:

Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»:

Իր ելույթում նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ:

Իր ելույթում նախարար Մնացականյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում. «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»:

Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում կրպակ է այրվել Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում Միզապարկի քաղցկեղ՝ ռիսկի գործոններ եւ երեք ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել Փաշինյանի բոլոր ստերն օր օրի բացահայտվում են ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների եւ հակառակորդների միջեւ արյունալի ծեծկռտուք է տեղի ունեցել Մեծ Մանթաշում 400 հակ անասնակեր է այրվել (լուսանկար) ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը Խաղաղ օվկիանոսում նավից ավելի քան 2 տոննա կոկաին է առգրավել Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Եվրո-2020 մասնակից թիմերից 16-ի անունները հայտնի են Գաբուզյանը և Հարությունյանը պարտվել են Սենթ Լուիսի մրցաշարի 7-րդ տուրում Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս Իտալիայում է Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Կուբայի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները Պատգամավոր դառնում են ստացած կրթության, հայրենիքին մատուցած ծառայությունների և ունեցած հեղինակության հաշվին, իսկ Արփի Դավոյանը մանդատ ստացել է զուտ պատահականության հաշվին. Արմեն Ասատրյան «Հաղթանակած ուղի» երիտասարդական համաժողովին հյուրընկալվեց երիտասարդ տնտեսագետ, քաղաքական մարքեթինգի ոլորտում ինովատիվ մտքերով շրջադարձ իրականացրած Տարոն Պարսամյանը Այսօր ուսանողների միջազգային օրն է Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Նրանք է՞լ են հավատում այդ թվերին, թե՞ ուղղակի թքած ունեն վարչապետի հոգեկան առողջության խաթարման ու օրեցօր խորացող դինամիկայի վրա. քաղաքագետ Անկախ դատարան ունենալու կոչերով Նիկոլենք պարալիզացրել են այդ համակարգը Մանուել Նոյերն առայժմ չի պատրաստվում ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում Հարցում. Համաձա՞յն եք արդյոք, որ Փաշինյանը, արհեստական թեմաներ օրակարգ մտցնելով, փորձում է լրացուցիչ անգամ պառակտել հասարակությունը և շեղել կարևորագույն խնդիրներից Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ մասնակցությունը 37,14% է Կոտայքի մարզում գողացել են 54-ամյա քաղաքացու 12 անասունները. Shamshyan.com Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է Մեկնարկեց «Հաղթանակած ուղի» համահայկական երիտասարդական համաժողովը (լուսանկարներ) «...Լինել քո կողքին...»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ գրկախառնությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Ընդդիմությունը կոնսոլիդացվում է. օրակարգում երկրին սպառնացող իրական վտանգներն են Երբ անցնում է հեղափոխական աղմուկը. Սանասարյանը խոսել է Նիկոլենց ընտրակեղծիքներից. 7or.am ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդի կողմից Nissan-ով վրաերթի ենթարկված 67-ամյա քաղաքացին մահացել է. Shamshyan.com Հայաստանի ֆուտբոլի ընտրանին արդեն Իտալիայում է «Հաղթանակած» նախաձեռնության անդամներն այցելել են Եռաբլուր` ծաղիկներ խոնարհելու Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարին (լուսանկարներ) Եվրո-2020․ Եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 16-ը հայտնի են Արմավիրում այրվել է ավտոտնակը, «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, մոտ 6000 հակ անասնակեր Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը. Shamshyan.com Այրվել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող կրպակը Հպարտանում եմ քեզնով և շնորհակալ եմ մեր ծնողներին քեզ համար. Գայանե Քոչարյանը շնորհավորել է եղբոր ծննդյան տարեդարձը «Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ».ՀԽ Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է Դժբախտ պատահար Գյումրի քաղաքում Մասնակի դիագնոզ (համընկնումները պատահական չեն, քաղաքականացնե՛լ). Անդրանիկ Թևանյան Հալեպի մոտ մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ. ՍԱՆԱ Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի 50–ամյա տնօրենը կասկածվում է յուրացում կամ վատնում կատարելու մեջ. Shamshyan.com «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը. Pastinfo.am Ինչպե՞ս Հ1-ն իջավ «դեղին» մակարդակին. Yerevan.Today Գերմանիայում ԻՊ հետ առնչություն ունենալու կասկածանքով կին է ձերբակալվել Թունավորում՝ Առինջ գյուղում.տան 4 անդամներին հասցրել են հիվանդանոց ՍԴ-ի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսում են մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են եղել. ՍԴ անդամ (տեսանյութ) Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել. տեղւմներ չեն սպասվում Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. «Գետափ» ռեստորանի մոտ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Volkswagen Passat-ը. կա 4 վիրավոր. Shamshyan.com Բակո Սահակյանը և Արթուր Ջավադյանը քննարկել են բանկային ոլորտում ՀՀ-Արցախ համագործակցության հարցեր Մետրոյի նոր կայարանի եւ ճոպանուղու միֆը. ավարտը նշեք. ավագանու անդամ Շրի Լանկայում նախագահական ընտրությունների օրը հարձակվել են մուսուլման ընտրողների ավտոբուսների վրա Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին Արցախի ոստիկանությունում իրականացվել է ՔՊ կառավարման մարմինների եւ ուժերի ստուգում Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը Գողություն՝ «Զվարթնոց»-ի ավտոկայանատեղիում.երկու օր անց ոստիկանները բռնել էին կասկածյալին Առևանգել են «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ի Mercedes S63-ը և վթարվել. ոստիկանները փնտրում են առևանգողներին (լուսանկարներ). Shamshyan.com Հայաստան-Հունաստան խաղից հետո մարզադաշտից 4 քաղաքացի բերման է ենթարկվել՝ միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով. ևս մեկը դիմել է բուժօգնության. Ոստիկանություն Արդյոք բավարա՞ր չէ այս փաստը, որպեսզի կասկածի տակ դրվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Հաջողությունների կողքին դեռ ահռելի գործ կա անելու․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 2300 կրակոց «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ պարը՝ երգչուհու մենահամերգի ժամանակ՝ նրա «Հավատում եմ» երգի ներքո (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Հակամարտությունը Բոլիվիայում սրվում է. զոհվել է 5 մարդ Հայաստանում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Վաճառական, թե վաշխառու. Արփինե Հովհաննիսյան Սահմանային գոտում բռնկված հրդեհը մարվել է (լուսանկարներ) Հրդեհ՝ Արմավիրի մարզում. քաղաքացին կրել է 35 մլն դրամի վնաս (լուսանկարներ). Shamshyan.com «Հրապարակ». «Իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն». ինչու ընդամենը 20 հոգի ստորագրեց հայտարարության տակ Թղթի վրա գյուղատնտեսությունը կաճի՝ 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար. Yerevan.Today Բիլ Գեյթսը նորից ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը Ռոբերտ Քոչարյանին աջակցող «Հաղթանակ» շարժումը առաջին անգամ Երևանում էր՝ Նոր-Նորքի 5-րդ զանգվածում «Ժողովուրդ». Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է «Լուսավոր Հայաստանի» քվեն ստանալու համար «Ժողովուրդ». «Տարոն Ավիան» հեռանում է. նա Աֆրիկան գերադասել է Հայաստանից Հրդեհ Տաշիր քաղաքում