Երևան, 23.Հուլիսի.2019, 00:00
Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը տեղի կունենա վաղը Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (լուսանկարներ) Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին Հայաստանից Ռուսաստան գաղթողների թիվը կտրուկ ավելացել է 7 կուսակցությունների հայտարարությունը դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ

«168 ժամ». Երբ Տուսկն ասում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, նաև պետք է հավելեր, որ Սաֆարովին բանտ նստեցնեն. Դ. Բաբայան

«168 ժամ»-ը գրում է.

«ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,- հայտարարել է Տուսկը։

 Ադրբեջան կատարած այցից հետո, այսօր ԵՄ խորհրդի նախագահն այցելել է նաև Հայաստան։ Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Տուսկը վերահաստատեց, որ Արցախի հարցը չունի ռազմական  լուծում. «Երկու կողմերն էլ պետք է միջոցներ ձեռնարկեն վերականգնելու նպաստավոր միջավայր խաղաղության հասնելու համար։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի  միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԵՄ-ն սատարում է խաղաղության գործողություններին և պատրաստ է աջակցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ քայլերին»,- նշեց նա։

Դոնալդ Տուսկի տարածաշրջան կատարած այցի և Արցախի հիմնահարցի  վերաբերյալ արված հայտարարությունների շուրջ «168 ժամ»-ը  զրուցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

 

– Պարոն Բաբայան, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, որն ըստ էության Եվրամիության դիրքորոշումն է։

– Այս հայտարարությունը պետք է նաև դիտարկել Երևանում նրա արած հայտարարության հետ։ Որքանով տեղյակ եմ, ի տարբերություն Բաքվի, Երևանում նա չի խոսել ազգերի ինքնորոշման իրավունքի ու սկզբունքների մասին։ Հետևաբար՝ սա նշանակում է՝ կա՛մ պարոն Տուսկը չի ցանկացել ավելի բարդացնել իրավիճակը, որպեսզի չզայրացնի Ադրբեջանին, կա՛մ այստեղ կան խնդիրներ։ 

Մենք բավականին կոշտ պետք է արձագանքենք, քանի որ Եվրոպայի հետ մեր կապերն արժևորում ենք։ Իսկապես  Եվրոպան և եվրոպական տարածքը դիտարկում ենք՝ որպես մեզ բարեկամ, որը քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրաններից մեկն է, և չենք ուզում, որպեսզի մեր հարաբերությունները վատթարանան, հակառակը՝ ցանկանում ենք, որպեսզի պահպանենք նորմալ ու լավ հարաբերություններ։ 

Այդ պատճառով որքան էլ ծանր ու խիստ լինի, պետք է ասենք, որ նման մոտեցումը ճիշտ չէ, օրինակ՝ Եվրամիությունը, այսպես ասած, եղբայրական ու լավ հարաբերություններ է պահպանում ֆաշիստական Ադրբեջանի հետ, գնում է Բաքու, և գովաբանում են մեկը մյուսին, որևէ անդրադարձ չի կատարում Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, ազգային փոքրամասնությունների ճնշումներին, տարբեր տիպի նացիստների հերոսացումներին։ 

Այնտեղ անցկացնում են առաջին համաեվրոպական խաղերը և այնպիսի հայտարարություններ անում, կարծես Ադրբեջանն իր զարգացման գործում ու մակարդակով Ֆրանսիան է կամ Դանիան։

Ի՞նչ է սա նշանակում. սա մարտահրավեր է ոչ այնքան մեզ, որքան Եվրոպային, վերջապես իրենք էլ պետք է կողմնորոշվեն, թե ինչի կողմնակից են՝ այն արժեքների՞, որոնց մասին կենացներ են բարձրացվում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն, թե՞ շահերի, թե՞ խավիարի, ի վերջո, ի՞նչն է կարևոր իրենց համար։ 

Այդ խստությունն արդեն պետք է դրսևորենք, որովհետև արժևորում ենք Եվրոպայի հետ հարաբերությունները, որի համար ոչ ճիշտ քայլերի մասին մենք պետք է բարձրաձայնենք և ասենք, որ դա ճիշտ չէ։ Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանին գովաբանել, միջազգային իրավունքը միայն տարածքային ամբողջականությո՞ւնն է, այնտեղ մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշման իրավունք չկա՞. այդ դեպքում ինչպե՞ս են ճանաչել Կոսովոն։ Նույն Եվրամիությունը հազար  որոշումներ ունի այդ ամենի վերաբերյալ, այդ ինչպե՞ս ստացվեց, այսինքն՝ խտրականությո՞ւն է տեղի ունենում, դրա համար Եվրոպան պետք է կողմնորոշվի, քանի որ սա շատ վտանգավոր է նաև իր համար։ Հայտարարել մի բան, անել մեկ այլ բան, մենք տեսնում ենք, թե դա ինչ իրավիճակ է ստեղծում նույն Եվրոպայում, դա հետևանք է նաև այսպիսի քաղաքականության։ Այս ամենը, բնականաբար, մենք պետք է մատնանշենք բարի ցանկություններից ելնելով՝ գիտակցելով Եվրոպան՝ որպես հարազատ տարածաշրջան, իսկ հարազատների միջև ամեն ինչ պետք է շատ պարզ լինի, իսկ եթե խիստ զրույց պետք է լինի՝ պետք է լինի։ 

Միևնույն ժամանակ՝ պետք է շարունակենք Եվրոպայի հետ զարգացնել մեր հարաբերությունները՝ մտապահելով հետևյալը, որ բոլորի համար առաջնայինն իրենց ազգային շահն է։ Հետևաբար՝ Տուսկի հայտարարությունները մեզ համար ահազանգ պետք է լինեն, որ մենք պետք է միշտ ապավինենք սեփական ուժերին, վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն, ավելի խորացնենք ու զարգացնենք հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ, նաև՝ Իրանի ու ԱՄՆ-ի հետ, և երբևէ չառաջնորդվենք այնպիսի «արժեքներով», որոնք նույնիսկ այն երկրները, որոնք պետք է պահպանեն՝ չեն պահպանում։

– Ձեր բարձրացրած անհանգստությունները ՀՀ իշխանությունները պե՞տք է բարձրաձայնեն Տուսկի հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ, թե ոչ։

– Խնդիրն այն է, որ կան, այսպես ասած, հանրային և ոչ հանրային խողովակներ։ Արցախը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության  համար պայքարող առաջամարտիկ, մեզ իրավունք ենք վերապահում բարձրաձայնել այս հարցերի մասին, քանի որ մեր պայքարը՝ ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պաշտպանության համար նույնիսկ եվրոպական շատ քիչ երկրներ են այդ ճանապարհն անցել, որը մենք ենք անցել։ Իրավունք ենք վաստակել այդ խնդիրների մասին բարձրաձայնելու։ Որևէ ձևով մեր պայքարն ավելի քիչ չէ, քան ամենազարգացած եվրոպական և ժողովրդավարական երկրներում է, այդ ճանապարհին շատ զոհեր ենք տվել։ Մենք պետք է բարձրաձայնենք, որ պայքարում ենք այս արժեքների համար, և, եթե դրա մասին հայտարարում են, ապա թող բարի լինեն ու հարգեն մեր պայքարը։

«Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, որ հայկական կողմն ինչ-որ միակողմանի քայլեր է ձեռնարկելու, չարաչար սխալվում է»

 –  Ի տարբերություն Բաքվի, Երևանում Տուսկը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության։ Ինչո՞ւ խաղաղության մասին նման հայտարարություն նա չարեց նաև Բաքվում։

– Երբ Տուսկն ասում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, նաև պետք է հավելեր, որ Սաֆարովին բանտ նստեցնեն, որ խաղաղության նախապատրաստվեն։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե դահիճը հերոսացվում է, իսկ Տուսկն ասում է, որ պետք է հարգենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ է սա նշանակում։ Շնորհակալություն բարի ցանկությունների համար, մենք նախապատրաստվում ենք խաղաղության, և դրա համար մեր բանակը պետք է լինի ամենաբարձր մարտունակության բերմամբ, սա է խաղաղության բանալին։ Շնորհակալ եմ, որ նա նման բարի ցանկություններ ունի, և, որպեսզի այդ ամենը լինի ավելի առարկայական, կրկնում եմ՝ Արցախը վաստակել է այդ իրավունքը՝ բարձրաձայնելու այս մասին։ Մենք ավելի շատ ենք պայքարել և զոհեր տվել՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար, քան շատ ու շատ երկրներ։ Հետևաբար՝ ասում ենք՝ ուզում եք խաղաղություն, մենք էլ ենք ուզում, և դրա համար գնացեք ու նացիստների հետ խոսեք և բերեք կառուցողական դաշտ։ Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, որ հայկական կողմն ինչ-որ միակողմանի քայլեր է ձեռնարկելու, դահիճներին ցուցաբերելու է զինատյացություն, չարաչար սխալվում են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է. Shamshyan.com Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո. մանրամասներ Նախարարը եւս հանդիպում է համանախագահների հետ, եւ նախահարձակ լինելու մասին բազմիցս հնչեցվել է. Արծրուն Հովհաննիսյան ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը Խնձորեսկի մոտ 12 հեկտար արտ է այրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը տեղի կունենա վաղը Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել «Լույս»-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագիծ է ներկայացրել Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի վիճելի տարածք Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան. Օրակարգը հայտնի է Արայիկ Հարությունյանը շարունակում է մեղադրվել հովանավորչական գործունեություն ծավալելու մեջ. «Մեդիա պաշտպան» Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո (տեսանյութ) Տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել. Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել Կիանու Ռիվզը հերթական բարի արարքով հուզել է իր երկրպագուներին (լուսանկարներ) Աբովյանում 15 և 17 տարեկան անչափահասների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների քրգործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (լուսանկարներ) Ի՞նչ կարիճներ կան Հայաստանում եւ որո՞նք են ամենավտանգավորը Կորեական կործանիչները կրակ են բացել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ «Տեղեկություններ ունեմ, որ կա հատուկ հրահանգ՝ ազատվելու տարեց գիտնականներից». ԵՊՀ նախկին դասախոսը պայքարում է իրեն ապօրինի աշխատանքից հեռացնելու համար. 168.am Փրկարարները հայտնաբերել են դի Քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաներից Երևան է հասել ևս 2-ը, այսօր տեղ կհասնի նաև շուրջ 400 աղբարկղ Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի Արարատի մարզի բնակիչը Ասկերանում թիթեղի կտորով ինքնավնասում է կատարել Նոր Նորքում Mercedes-ը վրաերթի է ենթարկել ջրագիծ վերանորոգող աշխատակցին, ապա՝ բախվել բազալտե քարերերին. Shamshyan.com Վայոց Ձորում պայթյունավտանգ վիճակ է, մարզպետը մատնված է անգործության. բնակիչներ «15 րոպե հեր ու տղա ջարդված ոտքիս վրա թռվռում էին»․ հաշմանդամ դարձած գործարարը սարսափելի մանրամասնություններ է պատմել Պարազյանների մասին (տեսանյութ) Յոթ մարդ Է զոհվել զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակոծման հետևանքով ՊՎԾ-ն հրապարակել է ոստիկանությունում, ջրօգտագործողների ընկերություններում, ֆուտբոլի ֆեդերացիայում ու մի շարք այլ ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվություն Փաշինյանականները կեղծ տեղեկատվություն են տարածել. Կառավարությունը թաքցնում է Սևանի իրական վիճակը (լուսանկար). Politik.am Մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. ՊԵԿ Արարատում 2019-ի 1-ին կիսամյակում բացահայտված կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառվել է 14.7 մլն դրամ՝ մոտ 7 անգամ շատ 2018-ի համեմատ Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ) Հայ բժիշկը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ 4-ամյա տղային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է կանչի գնացող լուսաձայնային ազդանշանները միացված շտապ օգնության մեքենային (լուսանկարներ). Shamshyan.com Երևանում Hummer-ի 43-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է աղբատար Volvo-ին (լուսանկարներ). Shamshyan.com Սատանայապաշտական ծեսեր Չարենցավանի գերեզմանատանը. Տիգրան Բերբերյան (տեսանյութ) Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսք է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ. 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեզ ի՞նչ է թվում՝ արգելելով գրքի գովազդը՝ վնասո՞ւմ եք Ռ. Քոչարյանին… Իհարկե, ո՛չ Խելք ունենային` պինդ կբռնեին ՍԴ նետած փրկօղակը ու բաց չէին թողնի. 7or.am Հայաստանից Ռուսաստան գաղթողների թիվը կտրուկ ավելացել է «Փաստ». Գյումրիում Փաշինյանի արտահայտություններն այլ կերպ, քան փախուստ իրականությունից, դժվար է բնութագրել «Փաստ». Ինչո՞ւ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից, կամ՝ բռնապետությաւն վտանգները «Փաստ». Պարգևավճարների մեխանիզմները հստակ չեն. դրանք տրամադրվում ըստ «շեֆերի» նախասիրության «168 Ժամ». Հայաստանի կորսված մեկուկես տարին «Հրապարակ». «Չենք ամաչում, որ Քոչարյանի հեռուստատեսությունն ենք». Հարություն Հարությունյանը՝ 5-րդ ալիքի մասին Ժամանակը ցույց տվեց, որ «ուրիշի հագով կարված» Սահմանադրության մեջ «հարմարավետ» տեղավորվել են թե՛ վարչապետը, թե՛ քաղաքական թիմը. քաղաքագետ «Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել Մերժողի ձախողումները դառնում են երկրի ձախողումներ, իսկ մերժվածները դառնում են պահանջված. Արթուր Թովմասյան «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն օրեր անց կվերադառնա Հայաստան․ նա ծրագրեր ունի Արմավիր քաղաքում փայտյա տնակն ամբողջովին այրվել է ՎԱԶ-21010-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 90 մ սահել ձորը Հանրապետության մի շարք հատվածներում սպասվում են հոսանքի անջատումներ «Փաստ». Զարհուրելի դեպք է գրանցվել. Նաեւ կան բերման ենթարկվածներ Ցանկացած կոնֆլիկտ, որը կհանգեցնի Վերին Լարսի անցակետի փակման, կարող է ՀՀ տնտեսության համար անդառնալի հետևանքներ ունենալ. Մարինե Առաքելյան. Tert.am «Հրապարակ». ԱԺ-ում շունչները պահած սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին. «բոնբոներկաներով» հերթեր են Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժամանակ». Աննա Հակոբյանը տարբեր միջոցներով ուղերձներ է հղում գործարար­ներին, որպեսզի գու­մարներ փոխանցեն «Իմ քայ­լը» հիմնադրամին Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից 7 կուսակցությունների հայտարարությունը դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Մերկ, բայց ծածկված ուսերով. Ալեսանդրա Ամբրոսիոն լուսանկարվել է «Vogue»-ի համար Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը Նոր Արեշում մորը սպանած, հորը վնասվածքներ պատճառած և ինքնավնասում կատարած տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է. Shamshyan.com Մոլդովայի, Լեհաստանի, Վրաստանի ՍԴ նախագահները ևս տարբեր հարցերով դիմել են Վենետիկի հանձնաժողով. Ա. Վարդևանյան (տեսանյութ) Tert.am Հրդեհ՝ Արարատ գյուղում. այրվել են «GAZ 66»-ի և «Kombayn 303»-ի անվադողերը Հայ քահանան իր տիկնոջ հետ փորձում է զավթել ասորական եկեղեցին. այրում էին իկոնաները, մեր խաչը. Բաց նամակ Փաշինյանին և Գարեգին Բ կաթողիկոսին Վրաերթ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում Ավտովթար Արարատի մարզում. 49-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է առվում. կա վիրավոր. Shamshyan.com Փայտանյութ՝ առանց համապատասխան փաստաթղթի. բեռնատարը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք Նախկին փոխոստիկանապետի դուստրը բարձր պաշտոն է ստացել ՊԵԿ-ում. Hraparak.am Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան Սոմալիի մայրաքաղաքում ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել