Կյանքից հեռացել է վաստակաշատ դերասան Սերգեյ Մագալյանը
Յոթանասունմեկ տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Սերգեյ Մագալյանը:
Այս մասին հայտնում են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սերգեյ Մագալյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին: Ավարտել է Երևանիգեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984-ից աշխատում էր թատրոնում:
Այստեղ կերտել է ավելի քան 90 դեր, որոնցից են` Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» (Տևիե), Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմնլինում է միամիտ» (Կրուտիցկի), Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա. Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Այր), Լ. Շանթի «Կայսր» (Վասիլ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին) և այլն:
2007 թվականին «Երեք քույր» ներկայացման մեջ Չեբուտիկինի դերի համար արժանացել էՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում: