Անգամ ֆեյքերով իշխանություններն ուզած թիվը չեն կարող «խփել»

Նինա Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արդեն 3 հազարից ավել քվեարկող, բայց էլի պատկերը նույնն են։ Մի կողմ թողնենք այն, որ համացանցում նման հարցումներ իրականացնելը, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է (լավ է, որ գոնե օրենքներ ընդունելիս հարցումներ չեն անում ՖԲ-ում), և սա, ամենային հավանականությամբ, հետապնդում է զուտ քարոզչական և մանիպուլյացիոն նպատակ։
Ավելի կարևորն այն է, որ գործող իշխանությունները ֆեյքերի մեծ բանակ ունեն համացանցում, բայց էլի չեն կարողանում իրենց ուզած թիվը «խփել», և ստիպված են երկրորդ «կրուգ», այսպես ասած, հարցում իրականացնել։ Բայց գոնե այս պահին նույն արդյունքն է։ Ասածս ինչ է։ Դուք կարող եք համացանցում ձեր ուզած պատկերը ստեղծել, և անգամ ապրել այդ ֆեյք իրականության մեջ, բայց ռեալ կյանքը վաղ թե ուշ ապտակելու է իր չլուծված խնդիրներով և դժգոհության ալիքով։ Եվ ականատես եք լինելու նրան, ինչին ականատես եղան նախորդ իշխանությունները, քանի որ «պոտյոմկինյան գյուղերը», վերջ ի վերջո, փլվելու են՝ մերկացնելով իրականության դաժան պատկերը։