Երևան, 23.Հուլիսի.2019, 00:00
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 2 մեքենա բախվել է ձիուն. 1 մեքենա էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է (լուսանկարներ) Shamshyan.com Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը տեղի կունենա վաղը Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (լուսանկարներ) Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

Լոռու մարզի բնակիչը 13-ամյա աղջկան, ինչպես նաև 16 տարին լրացած անձանց դրդել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ՝ սպառնալով տարածել նրանց մերկ լուսանկարները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1990թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին, ինչպես նաև տասնվեց տարին լրացած անձանց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. մարտի 27-ին Լոռու մարզի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «ВКонтакте.com» սոցիալական կայքի օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած քրոջը շփվել իր հետ` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 144-րդ հոդվածով:

2019 թվականի մայիսի 6-ին Լոռու մարզի մեկ այլ բնակչուհի էլ ՀՀ ոստիկանության էլեկտրոնային էջին հասցեագրել է դիմում այն մասին, որ  Տավուշի մարզի բնակիչը շանտաժի միջոցով հարկադրել է իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքի առթիվ հարուցված՝ վերը նշված քրեական գործին:

Քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:

Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը: Հիշյալ լուսանկարը ստանալուց հետո երիտասարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ: Սպառնացել է հիշյալ պահանջը չկատարելու դեպքում իր մոտ գտնվող լուսանկարներն ուղարկել անչափահաս աղջկա դասընկերներին, ինչպես նաև՝ տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Բացի այդ, նույն անձը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի մեկ այլ բնակչուհու հետ և նույն կերպ, այն է՝ փոխադարձ շփման ընթացքում ներգործել է բնակչուհու հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել նրան, պահանջել և ստացել վերջինիս մերկ լուսանկարները: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով, պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ և սպառնացել իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում և ուղարկել նրանց` այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն անձը ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, որոնք ստանալուց հետո երիտասարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում իր մոտ առկա լուսանկարները տարածել համացանցով՝ այդկերպ տասնվեց տարին լրացած անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 140-րդ հոդվածի 2-րդ մասով (անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր ծնողներին՝ նմանատիպ և այլ վտանգներից երեխաներին պաշտպանելու համար խստորեն հետևել անչափահասների կողմից համացանցից օգտվելու գործընթացին:

Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել է. ArmeniaSputnik.am Բիկինիով Սվետլանա Լոբոդան պարծեցել է կազմվածքով Այն, ինչ նախաձեռնել է Նիկոլը, կարելի է բնորոշել մեկ բառով՝ պետականաքանդում. Էդուարդ Շարմազանով Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ Աբովյանում անչափահասների միջեւ վեճն ավարտվել է դանակահարությամբ. երկուսն էլ հիվանդանոցում են Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 17.69 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Փաշինյանի պատվերը Թովմասյանի դեմ․ «Գործ է կարվում». Politik.am Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 2 մեքենա բախվել է ձիուն. 1 մեքենա էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է (լուսանկարներ) Shamshyan.com Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը 2019թ․-ին ավելացել է 200 տոկոսով Բուլղարիայի օմբուդսմանի աշխատակազմն ուսումնասիրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են հայտնի քրեական հեղինակության բնակարանը. News.am Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է. Shamshyan.com Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո. մանրամասներ Նախարարը եւս հանդիպում է համանախագահների հետ, եւ նախահարձակ լինելու մասին բազմիցս հնչեցվել է. Արծրուն Հովհաննիսյան ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը Խնձորեսկի մոտ 12 հեկտար արտ է այրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը տեղի կունենա վաղը Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել «Լույս»-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագիծ է ներկայացրել Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի վիճելի տարածք Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան. Օրակարգը հայտնի է Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Opel-ը այնուհետև ВАЗ 2112-ը բախվել են ձիուն. վերջինը գլխիվայր շրջվել է, Nissan-ն էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է. Shamshyan.com (լուսանկարներ) Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Opel-ը այնուհետև ВАЗ 2112-ը բախվել են ձիուն. վերջինը գլխիվայր շրջվել է, Nissan-ն էլ բախումից խուսափելու համար հարվածել է ծառերին. կա վիրավոր. ձին տեղում սատկել է. Shamshyan.com (լուսանկարներ) Արայիկ Հարությունյանը շարունակում է մեղադրվել հովանավորչական գործունեություն ծավալելու մեջ. «Մեդիա պաշտպան» Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո (տեսանյութ) Տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել. Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել Կիանու Ռիվզը հերթական բարի արարքով հուզել է իր երկրպագուներին (լուսանկարներ) Աբովյանում 15 և 17 տարեկան անչափահասների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների քրգործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (լուսանկարներ) Ի՞նչ կարիճներ կան Հայաստանում եւ որո՞նք են ամենավտանգավորը Կորեական կործանիչները կրակ են բացել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ «Տեղեկություններ ունեմ, որ կա հատուկ հրահանգ՝ ազատվելու տարեց գիտնականներից». ԵՊՀ նախկին դասախոսը պայքարում է իրեն ապօրինի աշխատանքից հեռացնելու համար. 168.am Փրկարարները հայտնաբերել են դի Քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաներից Երևան է հասել ևս 2-ը, այսօր տեղ կհասնի նաև շուրջ 400 աղբարկղ Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի Արարատի մարզի բնակիչը Ասկերանում թիթեղի կտորով ինքնավնասում է կատարել Նոր Նորքում Mercedes-ը վրաերթի է ենթարկել ջրագիծ վերանորոգող աշխատակցին, ապա՝ բախվել բազալտե քարերերին. Shamshyan.com Վայոց Ձորում պայթյունավտանգ վիճակ է, մարզպետը մատնված է անգործության. բնակիչներ «15 րոպե հեր ու տղա ջարդված ոտքիս վրա թռվռում էին»․ հաշմանդամ դարձած գործարարը սարսափելի մանրամասնություններ է պատմել Պարազյանների մասին (տեսանյութ) Յոթ մարդ Է զոհվել զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակոծման հետևանքով ՊՎԾ-ն հրապարակել է ոստիկանությունում, ջրօգտագործողների ընկերություններում, ֆուտբոլի ֆեդերացիայում ու մի շարք այլ ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվություն Փաշինյանականները կեղծ տեղեկատվություն են տարածել. Կառավարությունը թաքցնում է Սևանի իրական վիճակը (լուսանկար). Politik.am Մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. ՊԵԿ Արարատում 2019-ի 1-ին կիսամյակում բացահայտված կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառվել է 14.7 մլն դրամ՝ մոտ 7 անգամ շատ 2018-ի համեմատ Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ) Հայ բժիշկը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ 4-ամյա տղային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է կանչի գնացող լուսաձայնային ազդանշանները միացված շտապ օգնության մեքենային (լուսանկարներ). Shamshyan.com Երևանում Hummer-ի 43-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է աղբատար Volvo-ին (լուսանկարներ). Shamshyan.com Սատանայապաշտական ծեսեր Չարենցավանի գերեզմանատանը. Տիգրան Բերբերյան (տեսանյութ) Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսք է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ. 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեզ ի՞նչ է թվում՝ արգելելով գրքի գովազդը՝ վնասո՞ւմ եք Ռ. Քոչարյանին… Իհարկե, ո՛չ Խելք ունենային` պինդ կբռնեին ՍԴ նետած փրկօղակը ու բաց չէին թողնի. 7or.am Հայաստանից Ռուսաստան գաղթողների թիվը կտրուկ ավելացել է «Փաստ». Գյումրիում Փաշինյանի արտահայտություններն այլ կերպ, քան փախուստ իրականությունից, դժվար է բնութագրել «Փաստ». Ինչո՞ւ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից, կամ՝ բռնապետությաւն վտանգները «Փաստ». Պարգևավճարների մեխանիզմները հստակ չեն. դրանք տրամադրվում ըստ «շեֆերի» նախասիրության «168 Ժամ». Հայաստանի կորսված մեկուկես տարին «Հրապարակ». «Չենք ամաչում, որ Քոչարյանի հեռուստատեսությունն ենք». Հարություն Հարությունյանը՝ 5-րդ ալիքի մասին Ժամանակը ցույց տվեց, որ «ուրիշի հագով կարված» Սահմանադրության մեջ «հարմարավետ» տեղավորվել են թե՛ վարչապետը, թե՛ քաղաքական թիմը. քաղաքագետ «Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել Մերժողի ձախողումները դառնում են երկրի ձախողումներ, իսկ մերժվածները դառնում են պահանջված. Արթուր Թովմասյան «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն օրեր անց կվերադառնա Հայաստան․ նա ծրագրեր ունի Արմավիր քաղաքում փայտյա տնակն ամբողջովին այրվել է ՎԱԶ-21010-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 90 մ սահել ձորը Հանրապետության մի շարք հատվածներում սպասվում են հոսանքի անջատումներ «Փաստ». Զարհուրելի դեպք է գրանցվել. Նաեւ կան բերման ենթարկվածներ Ցանկացած կոնֆլիկտ, որը կհանգեցնի Վերին Լարսի անցակետի փակման, կարող է ՀՀ տնտեսության համար անդառնալի հետևանքներ ունենալ. Մարինե Առաքելյան. Tert.am «Հրապարակ». ԱԺ-ում շունչները պահած սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին. «բոնբոներկաներով» հերթեր են Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժամանակ». Աննա Հակոբյանը տարբեր միջոցներով ուղերձներ է հղում գործարար­ներին, որպեսզի գու­մարներ փոխանցեն «Իմ քայ­լը» հիմնադրամին Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից