Երևան, 01.Հունիսի.2020, 00:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան

Եթե վերացվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշումը, ապա նա կկալանավորվի 1 օրով, որովհետև նախորդ կալանքը կրելուն 1 օր էր մնացել. Արամ Օրբելյան (տեսանյութ). Factor.am

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հետ. 

– Պարո՛ն Օրբելյան, վաղը Վերաքննիչ դատարանը նորից քննելու է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանին նորից կալանավորեն:

– Որպես փաստաբան, հաշվի առնելով Փաստաբանության մասին օրենքի այն դրույթը, որ որևէ արդյունք երաշխավորելն արգելվում է, ոչինչ չեմ բացառում, բայց երբ վերլուծում ենք իրավունքը, որևէ կերպ կալանավորելու հիմք կամ հնարավորություն Վերաքննիչ դատարանի կողմից չենք տեսնում: 

– Դատախազության այն պատճառաբանությունը, թե երկրորդ նախագահը կարող է ազդել արդեն դատաքննության ընթացքի վրա, հիմք չի՞ կարող համարվել։ Հատկապես, որ խոսակցություններ կամ կարծիքներ են հնչում, որ եթե նա կալանավայրում եղած ժամանակ ազդեց դատական համակարգի վրա և փոխվեց իր խափանման միջոցը, ազատության մեջ ինչեր կարող է անել:

– Խափանման միջոցի փոփոխությունը որևէ կերպ պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի որևէ ազդեցությամբ: Եթե գոնե 2 տոկոսանոց էլ նման կասկած ունենային, դատախազության կողմն արդեն այդ հանգամանքների շուրջ առանձին քրեական գործ հարուցած կլիներ: Խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է բացառապես դատական նիստով, որը, բարեբախտաբար, դռնբաց էր, և դատարանի որոշմամբ, որը բավարար մակարդակով պատճառաբանված և հիմնավորված էր: Հիմա դատարանի հիմնավորումների հետ կողմերը կարող են համաձայն չլինել, բայց որևէ մեկը չի ասում, որ դատարանի որոշումների կամ հիմնավորումների հետ բոլոր կողմերը պետք է համաձայն լինեն: Դատարանն ինքն է գնահատել առկա փաստերը և դրանց շուրջ եկել է եզրահանգման, որ այս փուլում արդեն կա՛մ չկա հիմք, կա՛մ եթե կա, ապա այնքան նվազ է, որ կարող է այլընտրանքային խափանման միջոցով հարցը շատ հեշտ լուծել, տվյալ դեպքում՝ անձնական երաշխավորությամբ: 

– Պարո՛ն Օրբելյան, Դուք ընդհանրապես բացառո՞ւմ եք, որ դատական համակարգը և դատավորները, որոնք մեծ մասամբ նշանակվել են նախկին իշխանությունների կողմից՝ լինի դա Ռոբերտ Քոչարյանը կամ նրան հաջորդած Սերժ Սարգսյանը, որոշակի կաշկանդվածություն ունեն նրանց վերաբերող գործերը քննելիս:

– Այո՛, բացառում եմ: Ավելին՝ նայում էի տուժողների իրավահաջորդներից մեկի բողոքը, որում գրված էր, որ Սահմանադրական դատարան է դիմել, որտեղ դատավորների մեծամասնությունը նշանակված է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Բացեցի ՍԴ կայքը և նայեցի, թե դատավորներից ով երբ է նշանակվել: Հիմա կարող եմ սխալվել, բայց կա՛մ ոչ մեկը չէր նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, կա՛մ մեկն էր նշանակվել. նշանակման ամսաթվի խնդիր էր: Դեռևս երկուսը կամ երեքը նշանակվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, մի քանի հոգի նշանակվել են Սերժ Սարգսյանի կողմից, մի հոգի նշանակվել է արդեն, այսպես կոչված, իշխանափոխությունից հետո: Հիմա հետևյալն է խնդիրը. զուտ պայմանավորված նրանով, թե ում ժամանակ է նշանակված անձը, դրանից կարող է կաշկանդվել, թե ոչ, կարծում եմ՝ ոչ: Ավելի կարևոր է, թե ով կարող է անձին աշխատանքից հանել: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ որոշակի գործընթաց է գնում դատական համակարգի անկախության մեծացման: 

– Եթե վաղը Վերաքննիչ դատարանը Ռ.Քոչարյանին նորից կալանավորելու որոշում կայացնի, Դուք կբողոքարկե՞ք այդ որոշումը։

– Իհարկե, բայց ցանկացած բողոքարկման որոշումը կայացնում ենք որոշման տեքստը ստանալուց հետո։ Առաջ չընկնենք, քանի որ դատարանը կարող է բազմաթիվ որոշումներ կայացնել։ Կալանավորելն էլ մինչև վերջ պարզ չէ, որովհետև եթե վերացվի այլընտրանքային խափանման միջոցի որոշումը, ինչի տեսական հնարավորությունը դատարանն ունի, ապա Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի 1 օրով, որովհետև նախորդ կալանքը կրելուն 1 օր էր մնացել։ Դրա հետ նույնպես մենք համաձայն չենք, բայց Վերաքննիչ դատարանն իրավունք չունի փոխել կիրառված խափանման միջոցը։ Եթե առաջին ատյանի դատարանը կիրառել է անձնական երաշխավորություն, ապա Վերաքննիչ դատարանը կարող է վերացնել այդ որոշումը, բայց դրա փոխարեն չի կարող խափանման միջոցի վերաբերյալ այլ որոշում ընդունել։ Հետևաբար՝ կալանքը տևելու է 1 օր։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 








Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան Չնայած 100-ավոր փաստերի տեսքով վարչապետի նշած «ձեռքբերումներին», երիրը շարունակում է չունենալ ամենակնճռոտ հարցերը լուծելու և ծագած իրավիճակը մեղմելու անվտանգային բարձիկներ. Գարեգին Պետրոսյան Պուտինն ու օտարերկրյա առաջնորդները կհետեւեն Հաղթանակի շքերթին տրիբունայից Ամենաչսիրած հարցն այն է, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը». Գևորգ Պետրոսյան Եգիպտական հյուրանոցները վերսկսել են աշխատանքը Զարհուրելի դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային․ Aravot.am ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով Սիլիկյան թաղամասում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում Վահե Գրիգորյանը ստացել է մոտ 15 միլիոն դրամ շուրջ 1 տարի գործի չգնալու պարագայում Հրդեհ Էջմիածին քաղաքում Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. Shamshyan.com Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Հիմա պատկերացնենք պատերազմ է, ըստ տարբեր գնահատականների համավարակը հենց պատերազմ է, և այդ պատերազմի գլխավոր գերագույն հրամանատարը հայտարարում է, որ թշնամին անլուրջ է. Նարեկ Մանթաշյան Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող բազմաթիվ ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում են բացել մատուռ տանող ճանապարհը կամ փակել բոլոր ճանապարհները. Shamshyan.com Բագրատունյաց պողոտայում բախվել են 2 ավտոմեքենա. կա տուժած «Մեյմանդար» կոչվող շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն Ձեր կառավարության ճգնաժամը գնալով խորանալու է, դա անդառնալի պրոցես է. Ստեփան Դանիելյանը՝ «Իմ քայլ»-ին Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի Մահացածներից 3-ը տղամարդ են, 1-ը կին. բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ Գույքահարկի բարձրացում. Փաշինյանի` ճգնաժամի պահին մարդկանց գրպանը մտնելու «քայլը». Yerevan.Today Այրվել է ավտոմեքենայի շարժիչը Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին. Shamshyan.com Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում Մայիսի 31-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ, Մոսկվա-Երևան չվերթները Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած Վարչապետի ընտանիքը հերթական անգամ ստում է Ցավո՛ք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Վանեցյանի ելույթը՝ «Հայրենիք» կուսակցության համագումարին ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ամենից ահավորն այն է, որ բռնության դրսևորումներն առօրեական են դառնում․ Yerevan.Today Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am Խորհուրդ կտամ` դուրս գաս փողոց և լսես` մարդիկ ինչ կարծիք ունեն քո մասին․ Նունե Ներսիսյանը՝ Արսեն Թորոսյանին (լուսանկարներ) Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան․ Աննա Նաղդալյան Արարատի մարզում անհայտ անձը խոտով փակել է մի քանի արագաչափեր (լուսանկար) Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 400 000-ի Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն Մինչ թուրքերին դատափետելը նայեք ձեր ներսը, ու կրկին հարց՝ էս երբ հասցրեցիք էսքան թրքանալ․ Սպարտակ Ղարաբաղցյան Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել ռազմաբազաները Սիրիայում. «Ռազմինֆո» ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն առնվազն պետք է չշարունակի պաշտոնավարել և հետագայում զերծ մնա մրցույթին մասնակցելուց. ԿԳՄՍ նախարարն իր տեղում չէ․ պատգամավոր Հերքել փաստը, որ Եվրոպան ևս մեկ «թարս ապտակ» հասցրեց Փաշինյանի քաղաքականությանը՝ անհնար է․ Աշոտ Ասլիկյան Նայելով այսպիսի դատախազներին՝ ակամայից մտաբերում ես կոճակ սեղմող այն պատգամավորներին, որոնք տեղյակ էլ չեն, թե ինչի համար են քվեարկում․ Կորյուն Գրիգորյան Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16 492 արձանագրություն Սաղ «կուժն ու կուլան» նորից ջարդվում է ժողովրդի գլխին. սև իկրան դիմակո՞վ են ուտում, թե՞ առանց դիմակի․ Գևորգ Պետրոսյան Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը կալանավորվել են Ռուսների աչքում չոփը տեսնողներն արևմուտքի աչքում գերանը չտեսնելու են տալիս․ Գագիկ Համբարյան Քաղաքապետի արտակարգ հանգիստ դրության ռեժիմը մի հարցով խախտեմ. Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է․ Բագրատ Եսայան 22-ամյա վարորդը Kia Sorento-ով գլորվելով հայտնվել է Ողջի գետի ափին (լուսանկարներ). Shamshyan.com 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի պատուհանից Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Ամաչում եմ, որ մեր տված հարկերից աշխատավարձ ստացող գլխավոր դատախազությունում աշխատում են այդքան ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ. Նարեկ Մանթաշյան Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թևանյան Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահի հեղինակավոր մրցանակի Մակրոտնտեսությունը համավարակի օրերին. Արա Գալոյան Շաբաթվա ֆուտբոլային հանդիպումները. ինչ խաղեր կան այսօր Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ «Ժողովուրդ». Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել հսկիչ-անցագրային կետերում Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը. Armlur.am «Ժողովուրդ». Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է Ի՞նչ արժեն դոլարն ու ռուբլին այսօր ԱԺ փոխխոսնակը հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ հայտնվում է պաշտոնին և սպառնալիք-վիրավորանք է հասցնում դեմոկրատական արժեհամակարգի հենասյուններից երկուսին. Ա. Կոչուբաև «Հրապարակ». Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ՍԴ-ն սխալ թույլ չի տվել. Արամ Օրբելյան (տեսանյութ) «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Քաղաքացին ընկել է փոսը. ԱԻՆ «Հրապարակ». Իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում