Կառավարությունն արդարանում է՝ Վենսի խոսքը սխալ թարգմանել է ամերիկյան կողմը

Կառավարությունն արդարանում է՝ Վենսի խոսքը սխալ թարգմանել է ամերիկյան կողմը

Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը:

Այս մասին պարզաբանումն «Արմենպրես»-ին տրամադրեցին Փաշինյանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունն ընդունված ընթացակարգի համաձայն իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ, Կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների, հարցուպատասխանի թարգմանությունն ու սղագրությունը»,-նշեցին վարչությունից:

Հիշեցնենք, որ Վենսի հայտարարությունների հեռարձակումից հետո սխալ թարգմանության հետ կապված  խնդիրներ են եղել։