Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներով, քանի որ սա անհրաժեշտ գործոն է խաղաղության համաձայնագրի իրականացման համար։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նշել են, որ հուլիսին Թրամփը Եվրոպայի առջև պարտավորվել է մասնակցություն ոինենալ խաղաղապահ ուժերին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի։

«Դուք, կարծեմ, նշեցիք օդային աջակցության, հետախուզության և այլնի մասին։ Այդ պարտավորությունը դեռևս ուժի մե՞ջ է։ Միացյալ Նահանգները պատրա՞ստ է մասնակցել», — հարցրել է լրագրողը։

ԱՄՆ նախագահի պատասխանը դրական էր։

«Դա կոչվում է «անվտանգության համաձայնագիր»… Այո, մենք կօգնեինք։ Մենք կօգնեինք անվտանգության հարցում, քանի որ կարծում եմ, որ դա անհրաժեշտ գործոն է, որպեսզի սա ստացվի», — ասել է ամերիկացի առաջնորդը։

Ըստ Թրամփի, Ուկրաինայում պատերազմը չի ազդում ԱՄՆ-ի վրա, եթե իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։ Հակառակ դեպքում նման բաները ավարտվում են համաշխարհային պատերազմներով։ Սակայն Վաշինգտոնը դա չի ուզում։