Առանց խղճի ապրելով՝ չե՞ք նեղվում երկրի վրա ձեր գոյության ավելորդ ծանրությունից․ Նարեկ Մաթաշյանը՝ «արդարադատության» մարմիններին

Առանց խղճի ապրելով՝ չե՞ք նեղվում երկրի վրա ձեր գոյության ավելորդ ծանրությունից․ Նարեկ Մաթաշյանը՝ «արդարադատության» մարմիններին
ԱՌԱՋ կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիետի անդամ Նարեկ Մաթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
Արդեն 4 Սրբազան հայրեր ԽՂՃԻ ՈՒ ՀԱՎԱՏՔԻ բանտարկյալ…
 
Ցավոք դեռ բոլորը չի, որ պատկերացնում են մեր հավատքի դեմ տարվող սատանայական պատերազմի արմատների խորությունը: 2018 թվականից ի վեր հետևողականորեն վերացվում են ազգի ողնաշար հանդիսացող ազգային բոլոր ինստիտուտները՝ բանակ, հերոսներ, ընտանիք, կրթություն...
 
Արժեքների դեգրադացման այս արշավի հերթական, թերևս վերջին հանգրվան-հենասյունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է:
Որքան էլ անհավատների իշխանությունը, իր փոքրաթիվ ծափահարողներով ու կեղծ պատարագներով փորձի այս արշավը ներկայացնել զուտ անձերի, ակնհայտ է, որ սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է:
Բայց ինչպես ժայռը քամուց չի քանդվում, այնպես էլ Եկեղեցին կդիմակայի այս հարձակմանն ու կմնա անսասան:
Հիմա հռետորական հարցեր.
 
-Եկեղեցու սրնազաններին շինծու կալանավորող «իրավապահ և արդարադատության» անձեր և մարմիններ, դուք ձեր Հարազատների կորստի ժամին, ու՞մ աղոթքով եք ճանապարհելու դեպի հավերժություն:
 
-Ձեր երեխաների Հայ Քրիստոնյա դառնալու մյուռոնը ու՞մ ձեռքով եք դաճելու:
-Ձեր ու ձեր զավակների պսակադրությունը ու՞մ աղոթքով եք օրհնելու:
-ԵՒ վերջապես, առանց խղճի ապրելով՝ չե՞ք նեղվում երկրի վրա ձեր գոյության ավելորդ ծանրությունից: