Աննա Հակոբյանի եղբայրը էլ չի ուզում պատգամավոր դառնալ. news.am
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակումընդգրկվելու համար։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Հրաչյա Հակոբյանը։
Հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, Հակոբյանը պատասխանեց.
«Որևէ պատճառ չկա, ուղղակի չեմ ցանկացել առաջադրվել և չեմ առաջադրվել»։