Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կհնչեցվի միասնական աղոթք. Արագածոտնի թեմ
Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը վաղը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը:
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությունը, մեր սիրելի Սրբազան հոր, Տեր հոր, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»,- նշված է հայտարարության մեջ։