Պարո՛ն Պողոսյան, առաջվա էնտուզիազմը չկա, լավ գիտակցում եք, թե ինչ է ձեզ սպասվում․ Ագնեսա Խամոյան

Պարո՛ն Պողոսյան, առաջվա էնտուզիազմը չկա, լավ գիտակցում եք, թե ինչ է ձեզ սպասվում․ Ագնեսա Խամոյան

«Հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում են X գումարի հարկ վճարել, հակառակ դեպքում սպառնում են, որ իրենցով կզբաղվեն քննիչները»,- ԱԺ Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովում 2026 թ. բյուջեի քննարկման ժամանակ ՔԿ նախագար Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շեշտելով որ պետական ռեկետ է իրականացվում։

Նրա խոսքով, քննիչներն էլ առաջարկում են ինչ-որ հաշվեհամարի գումար փոխանցել, որը հետագայում հաշվարկ կարվի, կա՛մ կվերադարձվի, կա՛մ՝ ոչ, հակառակ դեպքում սպառնում են, որ կկալանավորեն բիզնեսի սեփականատիրոջը։

Անցնելով քաղբանտարկյալների խնդրին՝ Խամոյանը հարցրեց. «Ե՞րբ եք Սամվել Կարապետյանի գործն ուղարկելու դատարան, «զադերժկան» ինչումն է»։

Պողոսյանը հայտնեց, թե համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ պետական ռեկետ է իրականացվում։ «Հասկանում եմ, որ երբ Քրեադատավարական միջոցներ ես ձեռնարկում, որոնք միջամտում են տնտեսվարողի գործունեության վրա, որոշակի դժգոհություններ կարող է գեներացնել»,- ասաց Պողոսյանը։

Պատասխանելով գործարար Սամվել Կարապետյանի գործը դատարան չուղերկելու պատճառների մասին հարցին՝ ՔԿ նախագահն ասաց. «Հսկայածավալ քրեական վարույթ է, այնտեղ մեnք գործ ունենք փողերի լվացման, խարդախության, հարկեր վճարելուց խուսափելու հետ»։

Պատգամավորն ուրախություն հայտնեց, որ ՔԿ նախագահը չհերքեց, որ քննիչները գործարարներին ստիպում են գումար մուծել, հակառակ դեպքում գործ կհարուցեն։

Հայտարարելով որ կալանքը ՔԿ-ում ֆետիշացվում է՝ Խամոյանը հարցրեց.

«ՔՊ-ական պատգամավորի զոքանչն ի՞նչ է արել, որ դուք կալանավորել եք՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ակցիային մասնակցելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։