Երևան, 25.Օգոստոսի.2019, 00:00
Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է 50-55 հայ ուղևորներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում Գյումրին այսօր նշում է քաղաքի տոնը Վաղ առավոտյան «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այժմ տեղում 13 մարտական հաշվարկ է աշխատում Դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք. ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին (լուսանկար) ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին Արցախի ՊԲ զինծառայողը, ըստ մեղադրանքի, հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել Ավտովթար Կրասնոդարի մարզում․ 3 զոհերը և վիրավոր 9-ամյա աղջիկը Հայաստանի քաղաքացիներ են (լուսանկարներ) 3D հոլովակ՝ Լիդիանի կողմից ստանձնած՝ Ամուլսարում մեղմման և լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ (տեսանյութ)

Երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները, որոնք դրսևորվում են հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, կարող են որակվել որպես խուլիգանություն. Դատախազություն

ՀՀ Վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն: Այս մասին հայտնում են Դատախազությունից: 

 Մասնավորապես Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում 2018թ. հունվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ  քաղաքացին իրեն պատկանող «Պեժո» մակնիշի ավտոմեքենայով 2018թ. հունվարի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:10-ն ընկած ժամանակահատվածում, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, դրսևորելով հանդուգն և սանձարձակ վարքագիծ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Վանաձոր քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները, չէր ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշաններին՝ ստեղծելով վթարային իրավիճակ և տարածքում գտնվող քաղաքացիների մոտ առաջացնելով խուճապ և տագնապ, նրանց նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

 Նշված հանցավոր արարքները կատարելու համար անձին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. նոյեմբերի 23-ի դատավճռով անձը ճանաչվել էր մեղավոր և նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ: Ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին: Բողոքը պատճառաբանվել էր նրանով, որ որպես խուլիգանություն իր պաշտպանյալի արարքները որակվել են սխալ, քանի որ երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցով կատարվող հակաիրավական բոլոր տեսակի արարքները, որոնք կապված են տրանսպորտային միջոցի վարման կարգի, երթևեկության սահմանված կանոններն այս կամ այն կերպ խախտելու հետ, հանդիսանում են զանցանք և առաջացնում են ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն:

 Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը 2019թ. ապրիլի 19-ին ընդունած որոշմամբ մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ի թիվս այլ պատճառաբանությունների՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք կարող է արտահայտվել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ: Բացի այն, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է արարքները ոգելից խմիչք օգտագործած վիճակում կատարված լինելու հանգամանքը, ՀՀ վերաքննիչ դատարանը հատկապես շեշտադրում է կատարել այն իրողության վրա, որ նշված արարքները կատարվել են հասարակական նշանակության վայրերում, հասարակության անդամների ներկայությամբ, այդ գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջացել է խուճապ և տագնապ:

 Ակնհայտ է, որ երբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ ճանապարհային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենայով դիտավորությամբ կոպտորեն խախտվում են երթևեկության կանոնները, ստեղծվում վթարային իրավիճակներ, տևականորեն խոչընդոտվում երթևեկության այլ մասնակիցների իրավունքները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց, ինչպես նաև տեղանքում գտնվող քաղաքացիների նկատմամբ, արարքները պետք է որակվեն որպես խուլիգանություն և դրանք թույլ տվող անձանց գործողությունների քրեաիրավական գնահատականները պետք է բխեն այդ մոտեցումից:

 Դեռևս 2015թ. հունվարի 14-ին, երբ գիշերային ժամի երկու անձինք Երևան քաղաքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ երկու ավտոմեքենաներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի քանի րոպե տևողությամբ մանյովրներ էին կատարել, ավտոմեքենաների արգելակների բարձր ձայներ առաջացրել՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքում գտնվող շենքերի բնակիչների նկատմամբ և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությամբ այդ անձանց մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով, իսկ վերջնարդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ. մայիսի 15-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ վերջիններիս նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

 Վերջին շրջանում ևս արձանագրվում են երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներով նմանատիպ դեպքեր:

 Դրա վառ դրսևորումներից մեկը 2019թ. մարտի 31-ին, առերևույթ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հասարակական կարգը խախտելով քաղաքացու կողմից «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում «դրիֆտի» միջոցով մի քանի րոպե տևողությամբ պտույտներ գործելու, այդպիսով երթևեկության մյուս մասնակիցների բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքն էր, որի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով ներկայումս ընթանում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

 Իսկ նմանատիպ ամենաթարմ դեպքն արձանագրվել է հունիսի 8-ին ուշ երեկոյան, երբ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով ենթադրյալ «դրիֆտ» իրականացնելով երթևեկությանը խոչընդոտելու միջոցով հասարակական կարգը կոպտորեն խախտելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի: Այս դեպքի առթիվ ներկայումս առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր:

 Հաշվի առնելով վերոնշյալ դրսևորումների հաճախակիացման փաստը՝ ՀՀ դատախազության կողմից խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ հատուկ հետևողականություն դրսևորել Ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններով նմանատիպ բոլոր դեպքերի հայտնաբերման և արձանագրման, դրանց բոլոր հանգամանքների և կատարող անձանց բացահայտման ուղղությամբ: Խնդիր է դրվել նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել նախնական քննության ընթացքում խուլիգանության հանցակազմն ամբողջացնող ապացույցների բավարար համակցությունն ապահովելուն, յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ դրանց համար մեղավոր անձանց արարքներին պարտադիր համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:

Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և 1 վիրավոր. հայտնաբերվել են մի քանի տեսակի հրազենի կրակված պարկուճներ, դանակներ, արնանման հետքեր. Shamshyan.com Փեյնթբոլի մրցույթ՝ «Հաղթանակած 2019» հավաքի շրջանակներում (լուսանկարներ) Կոշ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ Գյումրիում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է ավտոտնակի տանիքին Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ. Shamshyan.com Վրաերթ Երևանում. վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջը, վերջինս հոսպիտալացվել է Երևանում բախվել են Opel Astra G և Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները. 3 անձ հոսպիտալացվել է Արկղերի գործարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Niva-ին. կա 4 վիրավոր. Shamshyan.com Սիրուշոն հյուրընկալվել է «Հաղթանակած 2019» հավաքին (լուսանկարներ) Ոստիկանը հեռացնում է վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը (տեսանյութ) Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը 150 աշխատակից անգործ է մնում. Գյումրու խնամքի կենտրոնների աշխատակիցները՝ վարչապետին (տեսանյութ) ՃՏՊ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին. կան տուժածներ Հայաստանում թերապիայի տեսքով անհրաժեշտ է իրականացնել 4 գործողություն. քաղաքագետ Նորաշենիկում 3 օր առաջ բռնկված հրդեհը չի նահանջում․ 5-6 ակտիվ օջախ է հայտնաբերվել Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու վառելափայտով բարձված ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է Նունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին Հարսանիքի մասնակիցներից մի քանի հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն. նրանք կասկածվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. Shamshyan.com Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով «Ընձառյուծը դուրս է գալիս որսի»․ Քսենիա Սոբչակը՝ «գիշատիչի» լողազգեստով (լուսանկար) 50-55 հայ ուղևորներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է խոտածածկույթ Արտակարգ դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի՝ հրազենի վնասվածքով դին. հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ. Shamshyan.com ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 24-ը. վթարի վայրում ամբողջովին թափված էր գյուղմթերք. Shamshyan.com Արցախի Իշխանաձոր գյուղում քաղաքաշինական նորմերի խախտմամբ 63 տուն են կառուցել Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 167 հա տարածք Գյումրին այսօր նշում է քաղաքի տոնը Արտարժույթների փոխարժեքներն այսօր Ողբերգական ավտովթար Վայոց ձորում. Jeep Grand Cherokee-ն, 350 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. ընտանիքի անդամներից 3-ը տեղում մահացել են. Shamshyan.com Վաղ առավոտյան «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այժմ տեղում 13 մարտական հաշվարկ է աշխատում Զելենսկին Ղրիմը և Դոնբասը համեմատել է գողացված երեխաների հետ (տեսանյութ) Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան (լուսանկար) Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ Մալաթիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում (տեսանյութ) Դրամապանակ գողացած թոշակառու կինը հայտնաբերվել է. դրամապանակում 45 հազար դրամ էր Հայաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Ավտովթար Կոմիտասի պողոտայում․ բախվել են թիվ 2 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը և «Opel»-ը Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա Երևանում թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը. Shamshyan.com Դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք. ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին (լուսանկար) Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից (լուսանկար). Armeniasputnik.am Այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Նիկոլին ոնց բերել ենք իշխանության, այդպես էլ կհեռացնենք․ Արթուր Թովմասյան Ավտովթար՝ Էրեբունու փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ. վարորդներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել Կիսամերկ, հանդուգն կեցվածք․ Էմիլի Ռատակովսկու անկողնային լուսանկարը (լուսանկարներ) Խոսրովի անտառի հարակից տարածքում այրվում է 17 հա բուսածածկույթ Հորդորում եմ հերքել նման տեղեկատվությունը,այլապես դա կհամարեմ գենետիկ անբարոյականություն. Վանաձորի քաղաքապետ Գրպանահատը բռնվել է գողության պահին 16-ամյա տղայի ոտքը կապել են երկաթյա ձողին եւ սկսել են հարվածներ հասցնել. Ոստիկանը հասել ու կանխել է բռնությունը Արագածոտնի մարզում Opel-ը բախվել է ԶԻԼ-ի, որը կողաշրջվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել՝ վնասվածքներով. հավանաբար մահացել է ցուլի հարվածից ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին 58-ամյա տղամարդը էլեկտրական զոդման սարքով աշխատելիս ընկել է բետոնե խառնիչի մեջ եւ մահացել Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին պատվոգիր է շնորհել (լուսանկարներ) Փաշինյանը փորձեց թաքցնել իր տապալումը. Politik.am Երևանում Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ 23-ամյա քաղաքացուն կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել, վերջինն էլ գազային ատրճանակից կրակել է վնասվածք հասցնողի ուղղությամբ Արցախի ՊԲ զինծառայողը, ըստ մեղադրանքի, հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը. «Փաստինֆո» Քննչականը զբաղված է Լիդիանի փիառով եւ փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել․ Սամվել Մարտիրոսյան Մեզ խաբել են. Գևորգ Պետրոսյան Բերման ենթարկված տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Այցելել են Վլադիմիր Գասպարյանին, քեֆ արել, որից հետո զրկվել են աշխատանքից. «Հրապարակ» Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. hրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա (տեսանյութ) Օգտատերերը հիացած են․ Թինա Կանդելակին՝ լողափնյա էլեգանտ կերպարում Արցախում HYUNDAI-ն բախվել է ԳԱԶ-53-ին ու այրվել Հարությունյան Վաղարշակին՝ ժամանակին արդարացիորեն գենարալի կոչումից զրկելու որոշումը վերացվեց՝ վերականգնելով այն. զուր չէր շիրխանյանություն անում Վաղարշակը․ Վահե Եփրիկյան Վտանգված է դեղձի մթերում. «Սպայկա» Վրաերթ Լոռու մարզում. Վանաձորում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes C 200-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում Հայաստանի համար «Ժամանակ». Մարզպետարանները կփակվե՞ն. իշխանությունը նման մտադրություն ունի «Ժամանակ». Մինչ ՀՀ կառա­վարությունը բանակցում է իռլանդական Ryanair ավիաընկերության հետ, Վրաստանն արդեն պայմանագիր է ստորագրել և շուտով թռիչք կիրականացնի Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր մարվել է (տեսանյութ)