Երևան, 16.Հունիսի.2019, 00:00
Պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը (լուսանկարներ) Լուսահովիտի գյուղապետը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին Հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Դիլիջան-Իջևան հատվածում մեքենան ընկել է ջրատարը. 4 մարդ՝ այդ թվում 8-ամյա երեխա, տեղափոխվել են հիվանդանոց ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել (լուսանկար) Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը

Հիանալի նվեր ենք ստացել նախաքննության մարմնից՝ նախաքննությունն ավարտվել է այնպես, որ պաշտպանության կարիք էլ չկա. Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ մեղադրող կողմին. Tert.am

Դատարանն այսօր քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Դատական նիստին պաշտպանական կողմը դատարանից խնդրեց փոխել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը վերացնել և կիրառել գրավով ազատ արձակելու վճիռ,-տեղեկացնում է Tert.am-ը.

Այնուհետև գործով դատախազը լրատվամիջոցների ներկայությամբ սկսեց թվարկել Մանվել Գրիգորյանի հիվանդությունները, սակայն պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց չհրապարակել մարդու անձնական տվյալներ պարունակող փաստերը:

Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը հավելեց, որ սկսում են թվել Մանվել Գրիգորյանի 30 հիվանդություն, հետո ասում են՝ առողջ է:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, գործով դատախազը դադարեցրեց թվարկել Գրիգորյանի հիվանդությունները:

Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգի միջոցով հարկադրել է իր ենթակային, որ նա իր վրա վերցնի այն ամենը, ինչում մեղադրվում է ինքը։

«Այո՛, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, պետության համար որոշակի ծառայություններ է մատուցել, սակայն հերոսի համար պատիվ չէ առերևույթ կատարել այնպիսի արարքներ, որոնք նախատեսված չեն քրեական օրենսգրքով։  Մենք իրավական դաշտում ենք աշխատում և յուրաքանչյուր ոք հավասար է օրենքի առաջ. թե՛ շարքային քաղաքացին, և թե՛ հերոսը»,–հայտարարեց նա։

Վերջինս հավելեց, որ Մանվել Գրիգորյանը նիստերին չի եկել նաև այն ժամանակ, երբ եղել է «Նաիրի» ԲԿ-ում, միայն մեկ անգամ է եկել: Բացի այդ, ըստ դատախազի, նա հրաժարվել է դեղորայքներ ընդունել, և դրա համար ոչ պետությունն է մեղավոր, ոչ դատարանը: «Դեղորայք չի ընդունում, վիճակը ծանրանում է, պաշտպաններն ասում են՝ պետությունը խոշտանգում է»,- ասաց դատախազը:

Գործով մեղադրող մյուս դատախազ Հայկ Պետրոսյանը հավելեց, որ հիմնազուրկ են պաշտպանների բողոքները և պնդեցին, որ առաջին ատյանի դատարանի մայիսի 2-ի որոշումը օրինական է:

Պետրոսյանը հայտարարեց, թե Գրիգորյանի հիվանդության համար դրսում հետազոտություն անցնելը պատրվակ է, որ վերջինս լքի Հայաստանը, իբր թե հիվանդ է ու շաքարը բարձր է:

Դոլմազյանն  էլ հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում և օգտվել բժիշկների հատկացրած դեղորայքից։

«Գրիգորյանը կտրականապես հրաժարվել է ընդունել առաջարկվող դեղորայքը և հայտնվել է մի վիճակում, որ նրան հոսպիտալացնեն։ Նրա արյան մեջ շաքարի մակարդակի նման բարձրացումը նրանից է, որ նա հրաժարվել է ընդունել դեղերը։ Դրա համար ոչ պետությունն է մեղավոր, ոչ քրեակատարողական հիմնարկը»,–ասաց նա:

Դոլմազյանն ընդգծեց՝ պետությունը պարտավոր չէ նրա համար բարձրակարգ հիվանդանոցային պայմաններ ապահովել։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ հակադարձեց՝ պետք է միայն մի փաստ հաշվի առնել՝ Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է կալանավորման ժամանակ: «Երբ նրան կալանավորում էին, շաքարը 7 էր, իսկ այսօր 27 է: Կալանքի պատճառով է ավելացել»,- նշեց նա:

Դատախազի հակադարձումներին, թե Մանվել Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի գործին, Արսեն Մկրտչյանն արձագանքեց՝ նախաքննության ժամանակ չի խոչընդոտել, հիմա՞ պետք է խոչընդոտի: «Հիանալի նվեր ենք ստացել նախաքննության մարմնից: Նախաքննությունն ավարտվել է այնպես, որ պաշտպանության կարիք էլ չկա: Այնպես է արված, որ պետք է գնաս, վայելես արդար դատաքննության դեպքում ազատության բերկրանքը: Աստված չանի՝ մեկը փոխի ցուցմունքը: Ո՞ր մեկի ցուցմունքի վրա իմաստ ունի ազդել: Այդ ցուցմունքների վրա ազդելու համար մարդ պետք է ուղեղ չունենա, իսկ Մանվել Գրիգորյանը շատ հիվանդություններ ունի, բայց ուղեղի հիվանդություն չունի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է դեղորայքից հրաժարվելուն, Մկրտչյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում չկային տարրական միջոցները, շաքարը չափելու սարքը նույնիսկ չկար:  «Մենք խոսում ենք այս կարգի խնդիրների մասին, դա արձանագրվել է որպես բացասական վարքագիծ՝ դեղորայքից հրաժարում, այն դեպքում, երբ անձը ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքները իրեն հասանելի բոլոր օրինական միջոցներով՝ այդ թվում նաև դեղադուլ հայտարարելով»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ պաշտպանի՝ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխման պահից Գրիգորյանի 5 պաշտպան կանգնած են եղել դատապարտյալների հիվանդանոցի առջև, և իրենց նկատմամբ կատարվել է հանցագործություն՝ խոչընդոտվել է իրենց փաստաբանական գործունեությունը, իրենց թույլ չեն տվել գտնվել իրենց պաշտպանյալի կողքին: «Գրիգորյանին ասել են գրի, ստորագրի: Ասել է պաշտպաններս դռների հետևում են, թող ներս մտնեն, խորհրդակցեմ և գուցեև կստորագրեմ, որ այստեղ ստանամ դեղորայքս»,- պատմեց նա և հավելեց, որ Գրիգորյանն այնպիսի մարդ է, որ կարող էին նրան թույն սրսկել:

Դատական նիստը կշարունակվի հունիսի 17-ին:

Անգամ ֆեյքերով իշխանություններն ուզած թիվը չեն կարող «խփել» Ո՞վ է այս «խորհրդավոր գեղեցկուհին» եւ ի՞նչ կապ ունի մանկապղծության հետ. Hzham.am Երկիր ղեկավարելը ոչ խմբագրություն ղեկավարել է, ոչ էլ հրապարակում դըմփ-դըմփ-հու անել. Բենիամին Մաթևոսյանը Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք. Անդրանիկ Թևանյան «Թավշյա» իշխանության սադիստական էությունը. 7or.am Պառակտիչ հայտարարություններ հնչեցնողները պետք է պատժվեն օրենքով. Դավիթ Բաբայան Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Արտակարգ դեպք Երևանում. հայտնի վարժարաններից մեկի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. Shamshyan.com Արփի գյուղում մեքենան 7 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի դատապարտյալին կախված են հայտնաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ՝ ուղիղ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա ֆուտբոլասեր Էդուարդին. Tert.am Հրդեհ Տաշիր քաղաքում. մասնակի այրվել է վագոն-տնակը ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Շպռոտը խոր դեկոլտեով զգեստով ընդգծել է բարեմասնությունները (լուսանկար) Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին Պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը (լուսանկարներ) Բոտսվանայում փիղը մահացու տրորել է իր վրա կրակած ֆերմերին Լուսահովիտի գյուղապետը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր Ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը «Բելաջիո» ռեստորանի մոտ Nissan-ով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. Shamshyan.com Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Փաշինյանի իշխանությունը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անդարդ. Էդուարդ Շարմազանով Լոռու մարզպետը ոստիկաններ է ուղարկել քաղաքացու տուն. պատճառը ֆեյսբուքյան գրառումն է Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է ՀՖՖ-ն պարգևատրեց առաջնության հաղթողներին (լուսանկարներ) Երևանի փողոցներում առյուծի ձագ է զբոսնում Լարված իրավիճակ Արարատի մարզում. Մարմարաշեն գյուղի ողջ բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է եղել. Shamshyan.com Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին Վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը վերջին ազդակն էր, որն ինձ մղեց Ոստիկանությունից փաստաբանություն․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ) Սլացիկ ոտքեր, արեւայրուք, լողազգեստ․ Գայա Արզումանյանը՝ գայթակղիչ կերպարում (լուսանկար) Հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Հրապարակ». Թերուս ու հավակնոտ. ոչ մի տեղ երբևէ չաշխատած ՔՊ-ականը որոշել է ոստիկանապետ դառնալ, իսկ իրավաբանությունից հեռու հասարակական գործիչը՝ արդարադատության նախարար «Ժամանակ». Զգուշացում. համահայկական խաղերի՝ Թուրքիայի և Վրաստանի հայ մասնակիցներին արգելել են Արցախ մեկնել Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել. Մարիամ Տոնյանը դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից (տեսանյութ) «168 ժամ». Կառավարությունը միայն նրա համար չէ, որ երևակայական հեղափոխություններ անի Սինանյանը ԼԳԲՏ համայնքի պաշտպան է, ժամանակին հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, իսկ նրա նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ․ Հայկ Գևորգյանց Դիլիջան-Իջևան հատվածում մեքենան ընկել է ջրատարը. 4 մարդ՝ այդ թվում 8-ամյա երեխա, տեղափոխվել են հիվանդանոց Փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար և 1 սահնօձ «Բելաջիո» ռեստորանի մոտ մեքենան բախվել է էլեկտրասյանը, վարորդը՝ հայտնվել ասֆալտին. նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց «Փաստ». «Ոսկե միջինի» անհրաժեշտությունը. իդեալական կլինի, եթե արտաքին քաղաքական հարցերում ՀՀ-ում ձևավորվի կոնսենսուս՝ առանց մանիպուլյացիաների ԱՄՆ դոլարն այսօր գնվում է առավելագույնը 477, եվրոն՝ 537 դրամով (լուսանկար) Շինարարներ-Լենինգրադյան խաչմերուկում միմյանց է բախվել 3 մեքենա. կան տուժածներ 11-ամյա երեխան արգելափակվել է վերելակում Էլեկտրաէներգիայի անջատումներ մայրաքաղաքում և 6 մարզերում «Ժամանակ». Հայաստանում գներն էապես աճել են, բազմաթիվ դեպքերում՝ շեշտակի «168 ժամ». Փաշինյանի ռուսական միֆերը. ՌԴ-ի համակրանքը շահելու և իր վրայից արևմտամետի «խարանը» մաքրելու համար նա գրեթե զրոյացրեց ՀՀ-Արևմուտք հարաբերությունները «Հրապարակ». Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև. ՍԴ անդամի թեկնածուն ուշագրավ հայտարարություն է արել «168 ժամ». ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի. սա քաղաքական ուղերձ է՝ հղված հայկական կողմին «Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի «Ժողովուրդ». ԲԴԽ գրեթե բոլոր անդամները հրաժարական են ներկայացնելու, 5-ն արդեն ներկայացրել են. այս ամենը խոր արմատներ ունի «Ժամանակ». Կոռուպցիոն սկանդալ՝ ոստիկանության շուրջ. գործարարների մի ստվար զանգված դժգոհ է 6-րդ վար­չության պետի տեղակալից, որ նա շարունակում է իր մեթոդներվ սպառնալ, կաշառք պահանջել Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին Հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ում. այրվել է ուժային տրանֆորմատորը (տեսանյութ) «Կայունությունը պատրանք է». Շուշան Երիցյանի գրավիչ կերպարը Ավանում 7-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան մահացել է Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Երևանում 29–ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 երեխայի, ովքեր եղել են կվադրացիկլով. վարորդը փախուստի չի դիմել. Shamshyan.com «Հաղթանակած» նախաձեռնությունը համախմբում է հայաստանյան և արցախյան բուհերի երիտասարդներին Մի ոտքով մնալով հին Հայաստանում՝ վարչապետը նոր Հայաստան չստացավ․ քաղաքագետ. «Փաստ» Աբովյանի ընտրությունները ցույց տվեցին, որ անցյալ տարվա և այս տարվա քաղաքական օրակարգերը տարբեր են՝ էյֆորիան իսպառ վերացել է. Վիգեն Հակոբյան. Tert.am Պաշտոնատար անձինք ապօրինաբար թույլատրել են համայնքային և բնակիչների բաժնային սեփականության տարածքներում մասնավոր շինարարությունը «Այն, ինչ կատարվում է, ավելի մեծ հարված է Ֆրանսիային, քան մեզ». Դավիթ Բաբայան. 168.am Հայ-մեքսիկական հարաբերությունների ամրապնդման նպատակով Երևանում բացվեց Մեքսիկայի պատվավոր հյուպատոսությունը Արտակարգ իրավիճակ Երևանում. «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել. Shamshyan.com Միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվում ենք. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Tert.am Նախագահը 2-րդ անգամ նույն թեկնածուին է ներկայացնում, և այստեղ մենք, այո, օրենքի խախտում տեսնում ենք. Տարոն Սիմոնյանը՝ Վ. Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մասին հայտարարությունը Արարատի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. Shamshyan.com «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվել, քանի որ արդարադատությանը չեմ միջամտել, դատարանների դռներ փակել չեմ տվել՝ ի տարբերություն այսօրվա իշխանության. Ռոբերտ Քոչարյան Դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ իր դեմ ներկայացված երկրորդ բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները հետևել են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վարժանքներին Փորձում էր սրբագրել իր նախկինում արված անզգույշ ու չմտածված հայտարարություններն ու վտանգավոր գործողությունները. Արթուր Ղազինյանը ̀ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ