Դանիելե դե Ռոսսին կտեղափոխվի «Լոս Անջելես»

Իտալիայի ազգային թիմի և «Ռոմա»-ի նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում:
Այս մասին գրում է ESPN-ը: Իտալացին մոտ օրերս կարող է պայմանագիր կնքել «Լոս Անջելես»-ի հետ: Պայմանագրի կետերի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: Ավելի վաղ` լուրեր կային, որ դե Ռոսին կարող է տեղափոխվել «Ինտեր», «Զենիթ» կամ «Մայամի Ինտեր»:
Իտալական «Ռոմա» ակումբի երկարամյա ավագ Դանիելե դե Ռոսին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմա»-ում: Իր նորամուտը թիմում եղել է 2002 թվականին: Դե Ռոսին «Ռոմա»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: