Այս գիշեր կարմիր բերետավորների շուրջ 10 բրիգադ հարձակվել են 4-5 մուգ շապիկներով երիտասարդների վրա և պատճառել մարմնական վնասվածքներ. Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԵՍՊՐԵԴԵԼ.
Ըստ որոշ լուրերի, այս գիշեր կարմիր բերետավորների շուրջ 10 բրիգադ հարձակվել են 4-5 մուգ շապիկներով երիտասարդների վրա Մյասնիկյան պողոտայի վրայի կարաոկեներից մեկում։ Բերման ենթարկելու փոխարեն նրանք երիտասարդներին փռել են ասֆալտին, պատճառել մարմնական վնասվածքներ, ջարդել նրանցից մեկի ձեռքը։ Արձանագրություն չի կազմվել։
Ոստիկանությունը շարունակում է սփռել տեռորի ու անպատժելիության մթնոլորտը։