ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել՝ հանգիստ եղեք, կունենաք համարժեք պայմաններով աշխատանք. հայտարարություն

ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել՝ հանգիստ եղեք, կունենաք համարժեք պայմաններով աշխատանք. հայտարարություն

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության։

«ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»,-նշում է Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։

Նշենք, որ Փաշինյանը սպառնացել էր ՀԷՑ-ի աշխատակիցներին. «Ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»։