Սամվել Կարապետյանի աջակիցները հուլիսի 4-ին հավաք կունենան և երթով կշարժվեն ապօրինի պահման վայր․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի աջակիցները հուլիսի 4-ին հավաք կունենան և երթով կշարժվեն ապօրինի պահման վայր․ Նարեկ Կարապետյան
Գործարար, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
 
Հարգելի հայրենակիցներ,
 
Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:
 
Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:
Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է։