Հայաստանը դատապարտել է Իրանի դեմ հարձակումը

Հայաստանը դատապարտել է Իրանի դեմ հարձակումը

«Միակողմանի հարձակումը Իրանի դեմ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հատկապես այն հանգամանքը, որ դա տեղի է ունենում բանակցությունների հաջորդ փուլի նախօրեին, վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։