Այստեղ խնդիր չկա․ Սրբուհի Գալյանը Փաշինյանի՝ եկեղեցու հասցեին խոսքերի մասին

Այստեղ խնդիր չկա․ Սրբուհի Գալյանը Փաշինյանի՝ եկեղեցու հասցեին խոսքերի մասին

Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել և գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ եկեղեցու և սրբազանների հասցեին հայհոյանքներով խոսելուն։

«Գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա։

Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կուզենայի շեշտադրել: Վերջին օրերին անընդհատ նույն բանն է քննարկվում, և կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, և ընդհանրապես չի խոսվում, կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն  խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետևում է կանոնական իրավունքի, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա՞, թե՞ չկա։ Իմ դիտարկմամբ, մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որն  արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։