Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո․ Մեհդի Սոբհանի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո․ Մեհդի Սոբհանի

Տարածաշրջանում ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այս մասին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից։ Պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրմանը։

Ինչպես գիտեք, նախկինում մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը. տնտեսության հիմքը տրանսպորտն է, և սա կարող է նպաստել փոխադրումներին տարածաշրջանում։

Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը, գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այդ նախագիծն էլ, կարծում եմ, կնպաստի տարածաշրջանում ապրանքների փոխադրմանը։ Բոլորը պետք է ողջունեն խաղաղության համաձայնագիրը»,–նշել է դեսպանը։