ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն խոշոր թուրքական հոլդինգներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել:
էրմենիհաբերի փոխանցմամբ՝ թուրքական մի քանի ընկերություն ներառող «Kimpaş Holding»-ը պատժամիջոցների տակ է հայտնվել Իրանից 15 մլն դոլարի նավթամթերքի առևտրի պատճառով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ էր հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր իրանական նավթ կգնեն, կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ: