Հազարավոր բիզնեսներ գնում եմ դեպի սննակացում, կամ կանգնած են փակման եզրին․ տնտեսագետի արձագանքը՝ փաշինյանական թվերին

Հազարավոր բիզնեսներ գնում եմ դեպի սննակացում, կամ կանգնած են փակման եզրին․ տնտեսագետի արձագանքը՝ փաշինյանական թվերին
Տնտեսագետ Հովիկ Գրիգրոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
 
Առավոտյան «հպարտ» քաղաքացիները ավետիս ստացան՝ 2025 թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտները պետական բյուջե ավելացել են 14.5 %ով, կամ 120 միլիարդ դրամով: Առաջին հայացքից, ինչ խոսք, էս թվերը «հպարտ» քաղաքացիներին դուր կգան, բայց հանուն առողջ դատողության, եկեք տեսնենք, թե որտեղ է ուզում հայ ժողովրդին «գցել» հպարտների աճպարարը՝ ?
 
? 2025թ. շրջանառության հարկը բարձրացվել 100%-ով, բնական է՝ պետք է ավելանար նաև հարկային մուտքերը:
? Անգամներով ավելացվեցին հարկային տույժ-տուգանքները, որը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է հարկ վճարողի համար:
? Հարկային եկամուտների մեջ ներառված են մաքսատուրքերը և մաքսավճարները, որոնց մասով նույնպես ունենք անգամներով բարձրացումներ:
? Ունենք պաշտոնապես 3,5% գնաճ․ հատկապես առաջին սպառման ապրանքների դեպքում այն հասնում է մինչև 30%-ի, որն էլ բերում է աղքատության շեմի բարձրացմանը:
? Տարեկան 3-4% դրամի բնական արժեզրկում( ինֆիլացիա), որը բերում է սպառողական զամբյուղի նվազեցմանը:
 
 
Հ.Գ. Նման հարկային քաղաքականության արդյունքում կարճաժամկետ առումով, այո, կարող է լինել հարկային մուտքերի ավելացումներ, բայց երկարաժամկետ առումով, անշուշտ, այս ամենը բացասաբար է ազդելու նույն հարկային մուտքերի վրա, քանի որ հազարավոր բիզնեսներ գնում եմ դեպի սննակացում, կամ կանգնած են փակման եզրին ⛔