ՊԵԿ պաշտոնյան է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, նրանցից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է:
4 մլն դրամ կաշառք վերցնելու համար ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։