400 միլիոն դրամից ավել ծախսվելու է միայն կառավարական առաձնատների վրա, քան «վազվրատ» է եղել պետական բյուջե 2018-ից առ այսօր. տնտեսագետ

Տնտեսագետ Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Այսօր հպարտ քաղաքացիներին ավետեցին, որ 7 տարվա կառավարման արդյունքում նախկին 30 տարվա «թալանից» ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 710մլն դրամ: Զուտ համեմատության համար՝ միայն կառավարական առանձնատների և պետական տարածքների շահագործման, սպասարկման ծառայությունների մասով 2025-ին նախատեսված ծախսը կազմելու է 1 միլիարդ 88 միլիոն 400 հազար դրամ: Այսինքն՝ 400 միլիոն դրամից ավել ծախսվելու է միայն կառավարական առաձնատների վրա, քան «վազվրատ» է եղել պետական բյուջե 2018-ից առ այսօր:
Հ.Գ. Արձանագրենք, որ «քաբաբ առ քաբաբ» օպերացիան հերթական «լապշան» էր «հպաաարտ» քաղաքացիների ականջների համար։

