Այսպես շարունակվելու դեպքում, դեմքերին նույն էշությունը հաղորդած, թե՛ վերնախավը, թե՛ «պլեբսը» կգոռա, որ՝ «սյունեցին չի կռվել, իրենց զինվորին ջուր չի տվել», իսկ լավագույն դեպքում՝ պրոտեկտորատի կամ վիլայեթի վերածված Հայաստանում կշարունակեն խմել հայի անկոտրուն տեսակի, սահման պահող զինվորի կենացը․ Գագիկ Ասատրյան
Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Միջինացված տվյալներով, պարտադիր զինվորական ծառայությունից (պտծ) Հայաստանում ազատվել է տարեկան 8000 զինակոչիկ։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում պտծ-ը 2 տարի է, նշանակում է, որ 2 տարվա կտրվածքով 16,000 զինվոր չի իրականացնում հայրենիքի պահպանություն և պաշտպանություն։
Եթե վերցնենք, որ ՀՀ ԶՈՒ-ում մեկ մոտոհրաձգային գունդը բաղկացած է միջինում 1000-1200 զինծառայողից, ապա ստանում ենք մի ողբերգական պատկեր, ըստ որի, Հայաստանում եղած զորամասերի թիվը կարող էր ավելի լինել 13 մոտոհրաձգային գնդով, կամ ամենաքիչը հավելյալ 2 կորպուսով։
Բնականաբար, էս հաշվարկը մոտավոր է, բայց ընդհանուր պատկերը սա է։ Թշնամիներով շրջապատված Հայաստանում էս թվերից հետևություններ ոչ-ոք չի անի, ո՛չ կանի իշխանությունը, քանի որ զբաղված է թուրքերի տակ պառկելով, ո՛չ էլ որդուն պոտենցիալ բանակից ազատել պատրաստվող ծնողը։ Սա ո՛չ առաջինին է ձեռք տալիս, ո՛չ էլ երկրորդին։ Ավելի լավ է սրա փոխարեն խոսել նրանից, որ արցախցին չի կռվել, որ զինվորին ջուր չեն տվել ու նման էշություններ։
Աստված մի արասցե, բայց նույնկերպ շարունակվելու դեպքում, դեմքերին նույն էշությունը հաղորդած՝ թե՛ վերնախավը, թե՛ պլեբսը կգոռա, որ սյունեցին չի կռվել, ու իրենց զինվորին ջուր չի տվել, իսկ լավագույն դեպքում՝ պրոտեկտորատի կամ վիլայեթի վերածված Հայաստանում կշարունակեն խմել հայի անկոտրուն տեսակի, սահման պահող զինվորի, նիկոլի ձվերի ու նմանատիպ այլ բաների կենացը։