ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց «խնդրում է» հեռանալ մինչ բացահայտվելը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը:
Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան: