Մտածելով եմ արել, չեմ փոշմանում, բողոքի ակցիա է եղել իմ կողմից․ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկն արդարացվեց

Մտածելով եմ արել, չեմ փոշմանում, բողոքի ակցիա է եղել իմ կողմից․ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկն արդարացվեց

«Մտքովս չի անցել, որ դատարանը կարդարացնի»,— դատական նիստում արդարացման վճիռից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի տարեց Ալբերտ Առստամյանը։ Նա դատարանի առաջ էր կանգնել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։ 7-ամսյա դատական նիստի արդյունքում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, Ալբերտ Առստամյանը արդարացվեց։

Լրագրողների հետ զրույցում արցախցին ասաց․ «Ինչ որ արել եմ, մտածելով եմ արել, չեմ փոշմանում։ Բողոքի ակցիա է եղել իմ կողմից»։

Հարցին, թե եթե նորից հանդիպեք Փաշինյանին, ինչպե՞ս կարձագանքեք, պատասխանեց․
«Ես մի երկու բառ ունեմ հետը զրուցելու, հաճույքով կանեմ։ Կասեմ հրաժարական տուր՝ գնա, էս ժողովուրդը մեղք ա, ի՞նչ օրն ես գցել։ Արցախցիներին ի՞նչ օրին է գցել, ինքը չի՞ գցել, ինչի՞ համար եմ ես խնձոր նետել, ինքն է էս օրը գցել, սաղ գերեզմանատները, տները թողել ենք՝ եկել։ Առաջին մեղավորը ինքն է, ես իրեն չեմ հարգում։ Ինք  ու իր ՔՊ խումբը չեմ հարգում։

Արցախցիները պետք է դուրս գան միտինգի»։

Մանրամասն՝ տեսանյութում։