Քեզ օգտագործել են, օգտագործում են ու օգտագործելու են․ Ես կսպասեմ, որ Պետրոսի մոտ Միքայել սրբազանից էլ բողոքես․ Նիկողոս Հովհաննիսյանը՝ Վահան Բաբայանին

Քեզ օգտագործել են, օգտագործում են ու օգտագործելու են․ Ես կսպասեմ, որ Պետրոսի մոտ Միքայել սրբազանից էլ բողոքես․ Նիկողոս Հովհաննիսյանը՝ Վահան Բաբայանին
Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Դեռ անհիշելի ժամանակներից, երբ ունեյինք կամ չենք ունեցել թագավոր կամ իշխանություն, եկեղեցին՝ իր բարձրաստիճան հոգևորականներով հանդերձ ստանձնել է այդ դեր։ Երբ ունեցել ենք թագավոր կամ իշխաններ, հոգևորականը եղել է նրանց կողքին՝ սատարել ու քննադատել՝ հարկ եղած դեպքում։Եվ ոչ մեկ, ո՛չ մի թագավոր կամ իր սատելիտ, չի վիրավորել հոգևորականին, առավել ևս անհարկի։ Անցել են դարեր, փոխվել է կառավարման ձևն ու կառավարիչները, մահացել են թագավորներն ու նազիր-վեզիրները, եկեղեցին մնացել է իր տեղում։
 
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ որևէ դեպք չի եղել, երբ ակնհայտ վիրավորեն բարձրաստիճան հոգևորականին, հեգնեն կամ ծաղրեն, որովհետև և՛ առաջին, և՛ երկրորդ,և՛ երորդ նախագահները հարգանք են ունեցել Մայր Աթոռի նկատմամբ և շատ առիթներով մասնակից դարձրել պետականաշինության գործում։
 
2018թ պետականաքանդ վակխանալիայի արդյունքում ծնվեցին սրանց նմանները՝ նիկոլներ,բաբայանվահաններ ու սրանց նման էժանագին ծաղրածու-կատարածուներ՝ ովքեր առիթ անառիթ վիրավորում են հոգևորականի։ Ես մի քանի անգամ անդրադարձել եմ սույն ոչմիբանին, և խնդրել եմ զսպել էս պղծաբերանին, բայց՝ ապարդյուն։ Հիմա նորից կասեմ։ Միքայել սրբազանին վիրավորելով՝ դու երբեք չես բարձրանա, որովհետև նախ՝ քեզ օգտագործել են, օգտագործում են, ու օգտագործելու են՝ նույնիսկ տարբեր մարդիք, երկրորդ՝ ավելի շատ դու ես նսեմանում( չգիտեմ էլ մինչև ուր), որովհետև հոգևորականին վիրավորելով դեռ երբեք ոչ ոք չի բարձրացել, և վերջապես երրորդ՝ դու ուր, Միքայել սրբազանն ուր։ Նույնիսկ տհաճա քո ստրկադեմքը տեսնել նրա նկարի կողքին։ Աստծո դատաստանն անողոք է իր զավակին նսեմացնողի հանդեպ։
 
 
Հ.Գ. Հոգևորականին վիրավորելով՝ դու ստանում ես բազում արհավիրքներ, հիվանդություններ, ու լիքը դաժան պատահարներ։ Խորհուրդ՝ Մի՛ արեք, չի՛ կարելի։
 
ՀԳԳ Ես կսպասեմ, որ պետրոսի մոտ Միքայել սրբազանից էլ բողոքես։