Սնուփ Դոգի կատարումները «վայելած» հայաստանցի հանդիսատեսը հիմա էլ կվայելի Ջենիֆեր Լոպեսին

Սնուփ Դոգի կատարումները «վայելած» հայաստանցի հանդիսատեսը հիմա էլ կվայելի Ջենիֆեր Լոպեսին

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Հայաստանում։ «Ինստագրամ»-ի իր էջում երգչուհին հրապարակել է ամառային ամիսներին կայանալիք համերգային տուրի մասին։

Ջենիֆեր Լոպեսը “Up all night” խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Երևանում օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։

Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Ղազախստանում և այլ երկրներում։