Իրանը մտադիր չԷ պատերազմել որեւԷ մեկի դեմ. Զարիֆ
Թեհրանը մտադիր չԷ առաջինը պատերազմ սկսել որեւԷ մեկի դեմ: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սրված իրադրության ֆոնին:
«Իրանը որեւիցե պատերազմ չի սկսել, եւ դա չի անի, բայց նա, ով պատերազմ սկսի նրա դեմ, նա չի լինելու դրա ավարտողը»,-ասել Է Զարիֆը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մերձավոր Արեւելքում ստեղծված լարվածությունը կապել Է Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի հետ: «Նոր լարվածությունը մեր տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի հետեւանքն Է: Լարվածության թուլացումը հնարավոր Է միայն տնտեսական պատերազմի դադարեցումից հետո»,-ասել Է իրանցի դիվանագետը: «Մենք համոզված ենք, որ Գերմանիան եւ Եվրամիությունը կարող են կարեւոր դեր խաղալ այդ լարվածությանը վերջ դնելու հարցում»,-հավելել Է Զարիֆը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: