ԱԱԾ-ն պարզել է՝ ովքեր են Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողները

Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ ԱԱԾ-ն պարզաբանում է, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝
Միլադ Ղահրամանիաֆշար
Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու
Մեհդի Մոհամմադի
Համեդ Ազիզի Մալեկի
Նադեր Ղաֆարի
ԱԱԾ-ից հայտնում են, որ Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից: