Դավաճանին և թուրքերին թվում է, թե ապամոնտաժում են հայերին իրար կապող ազգային հիմքերը․ Հովհաննես Իշխանյան

Դավաճանին և թուրքերին թվում է, թե ապամոնտաժում են հայերին իրար կապող ազգային հիմքերը․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դավաճանին և թուրքերին թվում է, թե ապամոնտաժում են հայերին իրար կապող ազգային հիմքերը:
Չարաչար են սխալվում, որովհետև ամեն հարվածից հետո ավելի ու ավելի շատ հայեր են իրար կպնում, որ դիմադրեն անտեսանելի ցեղասպանությանը՝ ազգի մեջ գցած վիրուսին
Այսպես է եղել նաև ֆիզիկական ցեղասպանության արդյունքում: Հույս ունեին ֆիզիկապես բնաջնջել հայերին, այնինչ ցեղասպանության հիշողությունը դարձավ սոսինձը, որ կպցրեց բոլորիս:
Հիմա էլ հետամնաց դավաճաններին դիմադրելն է սոսինձը, որը ազգային գիտակցություններս կպցնում է իրար ու սարքում ազգ:
Հետևաբար և բնականաբար, շատերին է ձեռք տալու ցեղասպանության ճանաչման կամ հայ դավաճաններին դուրս շպրտելու օրակարգը, որը գոյանում է հենց հայերի նախաձեռնությամբ ու միավորմամբ: