Ծանրաձողին «հեռու բարեկամ» Արայիկ Հարությունյանը ընտրվեց ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Այսօր՝ հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն։ Միակ թեկնածուն եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա էլ միաձայն ընտրվել է նախագահ։
Նշենք, որ Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնական հրապարակված կենսագրությունում չկա դրվագ այն մասին, որ նա երբևէ ծանրաձող է բռնել։