Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա



Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրելու է Իրան-ՌԴ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», - ասել է Ջալալին Իրանի պետական ​​հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագիրը կազմելիս հիմնական ուշադրությունը դարձվել է «հավասարակշռության, ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին»։